«Նույն ճանապարհն ամեն տարի ասֆալտապատում են»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլորս էլ տեսնում ենք, որ Հայաստանում ճանապարհաշինությունը ներկայացվում է որպես իշխանության հիմնական գործառույթ, «հաջողության ցուցիչ» և քարոզչական գործիք։ Այլ կերպ ասած՝ ասֆալտը դարձել է միակ PR միջոցը, որը պարզապես փայլուն շերտ է փտած հիմքի վրա։ Հիմա բացատրեմ։
Այսինքն՝ շեշտը դրվում է այն բանի վրա, թե ինչքան նոր ասֆալտ կա, ոչ թե ինչքան որակով և արդյունավետ է այն արված։ Եվ քանի որ կա շտապողականություն, որպեսզի արագ բացեն ճանապարհը կամ ցուցադրեն «հաջողություն», կառուցապատման տեխնոլոգիական նորմերը հաճախ շրջանցվում են։ Արդյունքում՝ նույն ճանապարհը ասֆալտում են ամեն տարի։
Այդպիսին է դեպի Ճամբարակ տանող ճանապարհը, ինչպես նաև Ճամբարակ-Բերդ ճանապարհը, որը հիմնանորոգվել է անցած տարի, ամբողջական ասֆալտապատմամբ, իսկ այսօր նորից նույն ճանապարհը կրկին ասֆալտապատվում է վերանորոգման ձևով։ Ի դեպ հատված կա, ոչ թե ասֆալտն է անորակ, այլ ճանապարհը քանդվել է, բավական ամուր հիմք չունենալու և անձրևների պատճառով։ Հանուն արդարության ասեմ, որ խոսքը ճանապարհի ողջ երկայնքի մասին է, ոչ թե մի ինչ-որ հատվածի:
Հիմա ստացվում է, որ պետությունը քաղաքացու հարկերից ձևովորված բյուջեից ճանապարհներ է սարքում, որն այնքան անորակ է, որ պետք է նորից փող հատկացնի, նորից վերանորոգի, ստացվում է, որ քաղաքացին ոչ միայն նույն խնդիրը վերացնելու համար երկու անգամ է վճարում, այլ նաև ստիպված է ամիսներով ապրել փոշու, փակված ճանապարհի, մշտական խցանումների և անհարմարությունների պայմաններում։
Պարզապես քաղաքացու առօրյան զոհաբերվում է, որպեսզի իշխանությունը հերթական «բացման արարողության» ժապավենը կտրի։ Եվ եթե պետությունը սկսում է իր գոյության իմաստը սահմանել ասֆալտի հաստությամբ, ապա մի օր այդ ասֆալտի տակից սկսում է երևալ ճաքած հիմքը»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
32203.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
32103.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
35903.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
38003.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31303.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
110102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40301.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
137901.09.2026, 18:06