«Սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր»․ Արթուր Խաչատրյան
![]() 266 Չորեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2025 թ., 11:06 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ խայտառակությունը նշանակում է, որ սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր, արգելված էր խոսել Արարատի, Մուշի ու Վանի մասին, Անի մայրաքաղաքի ու էրգրի մասին, երբ եկեղեցի մտնելը ռիսկ էր (առնվազն պարտիականների կամ պետական պաշտոն բաղեցնողների համար), ազգային գրականությունը տարածվում էր ընդհատակյա՝ ձեռագիր (լավագույն դեպքում՝ մեքենագիր), ազգային երգերը երգում էին գաղտնի՝ գբ-շնիկների աչքերից ու ականջներից հեռու։ Բայց այն ժամանակ, եթե ոչ բարեկեցություն, ապա գոնե սոցիալական արդարություն կար, օրենք ու կարգ կար, ապահովության ու անվտանգության զգացում կար։ Այսօր, պետականության ավերակների վրա, սրանք ուզում են, որ թևածի պարտվողականության ոգին, որ որևէ մեկը չհամարձակվի խոսել Արցախի Հանրապետության, Վանի ինքնապաշտպանության ու Մուսա լեռան հերոսամարտի մասին։ Աղբյուրը` Արթուր Խաչատրյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
