ԿԳՄՍՆ-ն նոր հայեցակարգ է շրջանառության մեջ դրել` «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշում և աջակցություն»
![]() 113 Այսօր, 20:42 ՀՀ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը։ Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը. ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Ներածություն Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշումն ու հետագա աջակցությունը կարող է տեղի ունենալ այն պարագայում, երբ հստակ և միանշանակ է Իրական Հայաստանը՝ որպես քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական, մշակութային, հոգևոր և հոգեբանական տարածություն։ Իրական Հայաստանի քաղաքական և իրավական տարածությունը հայտարարված, հռչակված և ճանաչված է իբրև Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով պարփակված տարածություն։ Իրական Հայաստանի տնտեսական տարածությունը չափելի է պետության ներկայիս տնտեսական դրությամբ, այն միջազգային տնտեսական համակարգերով և ցանցերով, որին ինտեգրված է կամ հետագայում կինտեգրվի պետությունը և այդ իմաստով աշխատանքի միջավայրը տեսանելի է։ Հիմնական խնդիրներն առաջ են գալիս Իրական Հայաստանի գեղագիտական տարածության մասով, որը կարող է ներկայացվել մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական շերտերով։ Իրական Հայաստանի գեղագիտությունն ըստ էության նկարագրված չէ, ավելին՝ այն, ինչ ներկայացվում կամ օգտագործվում է իբրև Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական նկարագիր․ հաճախ հակոտնյա է Իրական Հայաստանի գաղափարին, Ուստի անհրաժեշտ է Իրական Հայաստանի գեղագիտությունը ձևակերպելն ու այն փոխկապակցելը քաղաքական և իրավական իրողություններին, որոնք նաև Իրական Հայաստանի հանրային ամբողջական ընկալման հիմք կդառնան՝ հանդես գալով իբրև հանրային համերաշխության առանցքային գործոն։ Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ։ Այդ իմաստով կարելի է առանձնացնել երկու մակարդակի խնդիրներ․ Որ գաղափարների շուրջ պետք է կառուցվի Իրական Հայաստանի գեղագիտությունը եւ ինչ պետք է արտահայտի։ Խնդիրների երկրորդ խումբը հղում է ձևին՝ ինչպես պիտի դրսևորվի Իրական Հայաստանի գեղագիտությունը, որտեղ, ում կողմից։ Թերևս չափազանցություն չի լինի արձանագրել, որ Հայաստանի գեղագիտության ձևավորման առանցքային գործոններից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը եղել է խաղաղության բացակայությունը, որ էապես ազդել է կենցաղային և բեմական բովանդակության միջև անջրպետի խորացման վրա։ Մշակութային և սոցիալական բովանդակությունը, որ Հայաստանի քաղաքական և իրավական տարածության հանրային կենցաղի ու առօրյայի մաս է, շատ հաճախ ստորադասված է՝ իբրև ուշադրության անարժան, անորակ, անճաշակ բովանդակություն, որը պետք է արմատախիլ անել և որը տեղ չունի բեմերում, նկարներում, արվեստում, գրականության մեջ։ Ամոթի զգացողությունը, այդպիսով, որոշ ժամանակ ի վեր դարձել է սեփական առօրյայի, զգացմունքների, մշակութային ձևերի մասին մտածելու հիմնական ձևը։ Մշակութային, հոգևոր, սոցիալական իմաստով արտաքուստ տեսանելի ձևերը, այսպիսով, երկու հիմնական դրսևորում են ստացել․կամ հանդես են եկել հնարավորինս պաթետիկ և վերամբարձ ձևերով, որոնք այդպիսով արժանի են համարվել ցուցադրմանը, բեմին, ներկայացմանը։ Կամ առօրեական կենցաղին, մշակութային ու հոգևոր ձևերին անդրադարձել են հիմնականում սպառողական մշակույթի համատեքստում՝ Հայաստանի վերնախավի և դրա հենասյուն հանդիսացած օլիգարխիկ, քրեական-կիսաքրեական, ինչպես նաև քաղաքական մետրոպոլիայի մշակութային հատկանիշները կրկնօրինակող կենցաղի, առօրյայի և դրանով թելադրված ճաշակի և գաղափարախոսության գեղագիտության ու ենթամշակույթի շրջանակներում։ Սա նաև էապես խեղել է հանրային խոսույթն ու գեղագիտությունը՝ թողնելով խորքային ազդեցություն հանրային վարքականոնի և արժեքների տեսանկյունից։ Իրական զգացողությունները, հույզերը, առօրյան ստվերվել են՝ մնալով ստվերում։ Սա ունեցել է նաև խորը քաղաքական հիմնավորում, քանի որ գեղագիտության կոնկրետ ձևերի տարածումը ապահովել է նաև ավելի վերահսկելի հանրություն։ Այդ կերպ այն երաշխավորում էր քաղաքական վերնախավի մշտական վերահսկողությունը՝ սահմանափակելով քաղաքացիների մտքի որոնումները, ստեղծելով հասարակություն, որտեղ չեն զարգանում բարձր արժեքներ կամ պահանջներ ավելի արդար և կրթահենք քաղաքական համակարգի նկատմամբ: Արդյունքում քրեական, օլիգարխիկ կենցաղը և ճաշակը մատուցվում էին իբրև ազգային, հայաստանյան և հայեցի, իսկ հայրենասիրությունը ձևակերպվում էր իշխող ուժերի կողմից փաթեթավորված պաթետիկ ռազմատենչության և անժամանակ ու անսահման՝ ինչ-որ իմաստով ի վերուստ տրված հավերժական (առանց սոցիալ-պատմական համատեքստի) Հայաստանի պատկերացման վրա: Այսպիսով, բեմ և էկրաններ են բարձրացել ժամանակի վերնախավի թելադրած գաղափարախոսական պաթոսն ու վերամբարձությունը, և նույն այդ ժամանակի վերնախավի կենցաղային բառապաշարը և արժեքները՝ փառաբանելով «ճարպկությունը», անօրինական հարստացումը, բռնության և քրեական ենթամշակույթը կրող անձանց բարոյականությունը, սովորական ժողավրդի զոհականացումը և այլն: Այս խնդիրն ածանցել է ևս մի իրավիճակ, որն է՝ ուրախության ու դրականի հանդեպ երբեմն քամահրական, երբեմն զգուշավոր վերաբերմունքը։ Նման իրավիճակում վիշտն ու տառապանքը դիտվում են իբրև ավելի վերամբարձ ու հետևաբար ներկայացմանը արժանի զգայական բովանդակություն, քան ուրախությունն ու կենսասիրությունը։ Իսկ սա բերել է նրան, որ ուրախության ու կենսասիրության հիմնական բովանդակությունը պարփակվել է կենցաղային ձևերում, այնինչ բեմի գեղագիտության մեջ գերակշռել է վշտի ու ողբերգության թեման։ Այս իմաստով կենցաղում պարփակված ուրախության ու կենսասիրության տեղափոխումը բեմ կարող է աջակցել նաև հանրային միջավայրում զգայական ֆոնի և տրամադրությունների էական փոփոխությանը։ Հանրային շղթայի տեսանկյունից զուտ արձանագրենք, որ իրականում բեմական նման բովանդակությունն աջակցել է պատերազմի քաղաքականությանը, որի հետ հաշտ է վշտի ու տառապանքի թեման։ Ուրախության և կենսասիրության զգայական բովանդակությունը անխուսափելիորեն փոխկապված է խաղաղությանը։ Խաղաղ, ստեղծարար կյանքը իր հերթին համեմված է անհատ-անհատ, անհատ-հանրություն, անհատ-պետություն բարդ հարաբերություններով, որոնք գեղագիտական հետազոտության անսահման նյութ են պարունակում: Ինչպե՞ս խրախուսել հետևաբար այդ բովանդակությունը։ Սա դառնում է խնդիրների երկրորդ խմբի հետ աշխատելու հիմնական հարցը։ Փորձելով ընդհանրացնել երկու ուղղությամբ խնդիրներն ու ձևակերպելով այս հայեցակարգի շրջանակներում հասցեագրման ենթակա հիմնական հարցերը, հարցերի հետևյալ խումբն է առանձնանում․ Որ գաղափարները պետք է ընկած լինեն Իրական Հայաստանի գեղագիտության հիմքում՝ ապահովելով քաղաքական և սոցիալական, մշակութային ու հոգեբանական բովանդակությունների մեջ հանրային համերաշխությունն ու ներդաշնակությունը։ |
«Ակնհայտ կոռուպցիոն ռիսկ՝ ատկատներ նախապատրաստելու հիմքերով». Հայկ Դեմոյան
4422:00«Կաշառակեր պաշտոնյայի և անգործունակ դատարանների պատճառով մարդիկ կորցնում են աշխատանքը». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8721:36ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել
9621:24ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ
10421:16ԿԳՄՍՆ-ն նոր հայեցակարգ է շրջանառության մեջ դրել՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշում և աջակցություն»
11220:42Արամազդ Ղալամքարյանը կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահ
12220:12«Բնությանն անհայտ այս կենդանատեսակը նպատակահարմար չի համարել ինձ ընդունել». Էդգար Ղազարյան
16520:00Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է. Global Fire Power
18119:44