«Պահուստային ֆոնդը Նիկոլ Փաշինյանի ջեբի փողն է»․ Ավետիք Չալաբյան
![]() 253 Չորեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2025 թ., 13:30 «Նիկոլ Փաշինյանը կառավարության պահուստային ֆոնդի գումարը ծախսում է, օրինակ, ՀԷՑ-ի հարցով միջազգային արբիտրաժներում թանկարժեք իրավաբաններին վարձատրելու համար»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է «ՀայաՔվե» քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ «Սա իրականում կառավարության պահուստային ֆոնդ չէ, սա վարչապետի ջեբի փողն է, սա այն փողն է, որ ինքը ծախսում է իր հայեցողությամբ։ 2018թ․ այն եղել է 25 մլրդ, այս տարվա բյուջեով նախատեսված է 64 մլրդ, ավելի քան 2,5 անգամ աճել է այս փողը, այն փողը, որը Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի իր հայեցողությամբ ծախսել ցանկացած բաների վրա։ Գիտե՞ք՝ ինչերի վրա է ծախսում․ օրինակ՝ ՀԷՑ-ի հարցով միջազգային արբիտրաժներում թանկարժեք իրավաբաններին վարձատրելու համար, որովհետև այդպիսի խնդիրներ է ստեղծել, պետք է մեր գրպանից միլիոններ ծախսվի, որպեսզի այդ խնդիրը ոչ միայն չլուծվի, նույնիսկ չի էլ լուծվելու, ուղղակի ձգձգի։ Եվ մենք բոլորս վճարում ենք դրա համար»,- ասել է Չալաբյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
