«Սերժ Սարգսյանի հայտարարությունն էական է և պարունակում է մի քանի շերտ»․ Հակոբ Բադալյան
![]() 133 Այսօր, 01:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մի քանի օր առաջ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արեց մի հայտարարություն, որը բավականին բազմիմաստ էր: Երբ լրագրողները նրան հարցրին, թե արդյո՞ք նախկինում հնարավոր չէր հասնել ավելի լավ պայմաններով խաղաղության, նա պատասխանեց, որ հնարավոր էր հասնել սրանից քսան անգամ լավ պայմանների, բայց դա այն ժամանակ չէր բավարարում մեր ժողովրդի պահանջներին: Սա շատ էական հայտարարություն է, որը պարունակում է մի քանի շերտ: Օրինակ առաջանում է հարց: Եթե չլիներ ժողովրդի՝ Սերժ Սարգսյանի նշած այդ այլ պահանջների գործոնը, մնացյալ բոլոր առումներով համաձայնությունը իրատեսակա՞ն էր: Որովհետև, նույն Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով՝ թե՛ նախագահության ընթացքում, և թե՛ եթե չեմ սխալվում դրանից հետո, ասել է, որ Ադրբեջանը ամեն անգամ բերում էր նոր պահանջներ, երբ թվում էր, թե համաձայնությունը այլևս կայացած է և մնում է ստորագրել այն: Սարգսյանը այդ օրինակի համատեքստում հաճախ է հիշատակում Կազանը՝ 2011-ին: Այլապես ստացվում է, որ Սարգսյանը կլուծեր հարցը, եթե տեսներ ժողովրդին համոզելու հնարավորություն: Բայց, ըստ իս, ժողովրդին համոզելը կախված էր, թերևս, նրանից, թե որքանով էր նա կարողանալու համոզել․ այսպես ասած․ էլիտաներին, որոնք տնօրինում են ժողովրդի հիմնական մասի տրամադրությունները: Ես կարծում եմ չկա և չի լինում այլ մեխանիզմ: Ինքնին, որպես այդպիսին «ժողովուրդ» միավոր գոյություն չունի: Այն մի դաշտ է, որը կազմված է տարբեր տնտեսա-քաղաքական առաջատար խմբերի ազդեցության գոտիներից: Հետևաբար կարծում եմ, որ ասելով «ժողովրդի պահանջներն այլ էին», Սերժ Սարգսյանը նկատի ունի հենց այդ խմբերը, որոնք ազդեցություն ունեին «ժողովուրդ» դաշտում: Ես առիթ ունեցել եմ այս առումով արտահայտել իմ գնահատականը, որ 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո, Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ էր մեկնել հենց այդ խմբերի հետ պայմանավորվելու տրամաբանությամբ: Կարծում եմ, որ Ստեփանակերտում պայմանավորվելու պարագայում, հաջորդիվ լինելու էր Հայաստանը: Դա չի ստացվել: Այստեղ առանցքային հարցն այլ է, և ես այս հանգամանքի մասին էլ խոսել ու գրել եմ բազմիցս: Որովհետև, որքան էլ նրան մեղադրեն 2019-ին կարգավորման պլանը մերժելու համար, այդուհանդերձ առանցքայինը այդ ամենի «կառուցվածքի» հարցն է: Նա փորձե՞լ է կառուցել Արցախխի հարցում որևէ ներքին համաձայնությունների համակարգ՝ առաջատար տնտեսա-քաղաքական խմբերի հետ: Սա է գլխավոր հարցը: Հակառակ դեպքում, երբ մենք չենք քննարկում գլխավորը, կամ աննձի հանգամանք ենք դարձնում գլխավոր, մեր քննարկումները զրկվում են որևէ հանրային ու պետական օգտակարությունից, վերաբերեն դրանք 2019-ին, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, թե Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջաններին: Համենայն դեպս, եթե իսկապես հղում ենք անում «ժողովրդի այլ պահանջներին», դրա տակ բառի բուն իմաստով հենց ժողովուրդ էլ հասկանալով, ապա այստեղ նույն պատճառաբանությունը կարող է բերել, և ըստ էության բերել է Փաշինյանը՝ թե կարող էր, բայց իրեն կասեին դավաճան: Բայց, անձամբ ինքս, այս ցավագին պրոցեսը դիտարկում եմ հենց վերը նշածս կառուցվածքով, որ՝ չկա որպես այդպիսին ժողովուրդ, կան ժողովրդի տրամադրություն տնօրինող տնտեսա-քաղաքական խմբեր: Ի դեպ, ըստ էության այդ բոլոր խմբերի առնվազն լռելյայն կոնսենսուսի շնորհիվ էր նաև, որ հնարավոր եղավ արագ ու անարյուն 2018-ը: Իսկ հիմա այդ խմբերը զբաղված են դրա համար միմյանց մեղադրելով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Ուկրաինայի նախագահը ներկայացրել է պատերազմի մեկ տարվա ծախսը
8201:26«Սերժ Սարգսյանի հայտարարությունն էական է և պարունակում է մի քանի շերտ»․ Հակոբ Բադալյան
13001:06«Թուրքական հետախուզությունը բացահայտել է Իսրայելի ռազմավարական թիրախների ցուցակը»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
12500:30«14 միլիոն եվրո կհատկացվի Արցախի փախստականներին բնակարաններով ապահովելու համար»․ Դավիդ Վան Վել
251Երեկ, 23:48««Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա»․ Վարդան Ղուկասյան
154Երեկ, 23:24«Թրքամետներն ընտրություններին ընդառաջ անցնելու են գրոհի». Արամայիս Աղաբեկյան
139Երեկ, 23:12ԵՄ-ն դադարեցնում է Իսրայելին տրամադրվող ֆինանսական աջակցությունը
164Երեկ, 23:02«Քննարկվել են գործընկերության, ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված քայլերը»․ ԱԳՆ
147Երեկ, 22:42