«Փոխանակ Նիկոլի դեմ գործենք, նրա դրսևորումների դեմ ենք կռիվ տալիս». Հրանտ Մելիք-Շահնազարյան
![]() 407 Չորեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2025 թ., 21:36 Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի թելեգրամյան գրառումը. «Տեր Արամ քահանա Ասատրյանի ու Մկրտիչ Արզումանյանի՝ վերջին շրջանում ի ցույց դրված իշխանահաճո վարքագիծը պատահականություն չէ։ Դա հասարակական ավելի լայն շերտերում դրսևորվող գործընթացի արտահայտություն է. տեսնելով, որ իշխանությունն ուժեղանում է, վստահ քայլերով գնում դեպի ընտրություններ՝ մարդիկ սկսում են պատրաստվել ապագա իրողություններին։ Գնացեք մարզեր ու տեսեք, թե ինչ է կատարվում։ Գնացեք և տեսեք, թե որքան մարդ է սկսել ՔՊ-ի օգտին աշխատել՝ հուսալով, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրենց էլ մի բան բաժին կհասնի։ Նիկոլը լավ գիտի, թե ինչ է անում։ Իմացածն էլ լավ է անում։ Իսկ ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը։ Ամեն ինչով՝ բացի Նիկոլին իշխանազրկելուց։ Թողնես օրերով ու շաբաթներով Մկոյին կքննադատեն ու կխայտառակեն, հետո Տեր Արամին, հետո մեկ ուրիշի։ Քիչ առաջ էլ տեսա, որ ուրախության նոր առիթ ենք ստացել՝ ինչ-որ մեկին արձակուրդ են ուղարկել… Հրաշալի։ Ընդդիմության բացարձակ մեծամասնությունն ամեն ինչից խոսում է՝ բացի Նիկոլին հեռացնելու իրական ծրագրերից։ Մինչդեռ, այսօրվա միակ, կրկնում եմ՝ ՄԻԱԿ թեման պետք է իմպիչմենտը լիներ։ Պետք է սպասվող խորհրդարանական լսումները լինեին, դրան հետևող հնարավոր զարգացումները։ Մնացած բոլոր թեմաները պետք է տեղավորվեն և/կամ բխեցվեն այս գլխավոր օրակարգի տրամաբանությունից։ Ի՞նչ Մկո, ի՞նչ Տեր Արամ… Ինչի՞ մասին եք ամբողջ օրը խոսում, հարգելի գործընկերներ։ Հասկանում եմ՝ կոմֆորմիստ հոգևորականին ու դերասանին հեշտ է խայտառակելը, նրանց ֆոնին ակտիվ ու սկզբունքային գործիչ լինելը (կներեք, որ ստիպված եմ այսպես ասել), բայց եկեք խոստովանենք, որ դա էլ է փախուստի ձև։ Իրական պայքարից փախուստի ձև։ Փոխանակ Նիկոլի դեմ գործենք (այդ թվում և ես), հաճախ նրա դրսևորումների դեմ ենք կռիվ տալիս։ Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց։ Ի դեպ, հետաքրքիր է՝ Տեր Արամը կարգալույծ կարվի՞, թե՞ ոչ։ Չնայած՝ մինչ օրս եթե դեռ եկեղեցում է, արդեն իսկ շատ բան է պարզ»: Աղբյուրը` Հրանտ Մելիք-Շահնազարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
