«Արցախյան հակամարտությունը չի ավարտվել»․ Սեյրան Օհանյան
![]() 295 Ուրբաթ, 19 սեպտեմբերի, 2025 թ., 12:36 «Անընդունելի և անբարոյական է ասել, թե Արցախում չեն կռվել, հատկապես, երբ դա արվում է քննադատաբար»,- Եռաբլուրում «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերին։ «ՀՀ իշխանությունները փորձում են Արցախի էջը փակել, սակայն մեզ համար Արցախի էջը փակ չէ՝ հաշվի առնելով երեք հանգամանք։ Նախ՝ Արցախյան հակամարտությունը չի ավարտվել, հակառակը՝ Ադրբեջանն իր հանցագործ գործելակերպով հակամարտությունն ավելի է խորացրել, ցեղասպանություն է իրականացրել և պետք է պատասխան տա միջազգային հանրության առջև»,- ասում է Օհանյանը՝ հավելելով, որ Արցախի ինստիտուտները պետք է շարունակեն գործել, սուբյեկտայնությունը պետք է պահպանվի Արցախի ապագայի համար պայմաններ ստեղծելու նպատակով և բանակցությունները պետք է շարունակվեն։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
