«Արցախի դեմ Բաքվի հարձակումից 10 օր առաջ Նիկոլ Փաշինյանը մի շարք հեռախոսազանգեր է ունեցել»․ Հակոբ Բադալյան
![]() 375 Ուրբաթ, 19 սեպտեմբերի, 2025 թ., 14:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Արցախի հարցում ճակատագրական այս օրերի համատեքստում, քիչ նկատված հանգամանքներից մեկը առնչվում է սեպտեմբերի 9-ին: Հիշեցնեմ, այդ օրը Արցախի խորհրդարանը ընտրեց նոր նախագահ՝ Սամվել Շահրամանյան: Հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց նրան: Երբ լրագրողները հարցրին՝ մի քանի օր անց, թե ինչո՞ւ չի շնորհավորել, վարչապետ Փաշինյանը արձագանքեց, թե հարց է՝ արդյո՞ք շնորհավորելու բան է ծանր իրավիճակի բեռ վերցնելը: Բառացի չեմ հիշեցնում, այլ խոսքի իմաստը: Տասը օր անց եղավ ադրբեջանական ագրեսիան: Սակայն, սեպտեմբերի 9-ին շատ էական բաներ տեղի են ունեցել նաև Երևանում, ավելի ստույգ՝ հեռախոսազանգեր: 2023 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Արցախի դեմ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայից տասն օր առաջ, կրկնեմ՝ սեպտեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Իրանի նախագահ Ռեյիսիի, Գերմանիայի կանցլեր Շոլցի, Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի հետ: Իսկ այդ հեռախոսազրույցներից երկու օր անց էլ՝ սեպտեմբերի 11-ին, եղել է հեռախոսազրույց Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Մեկ օրում զրույցների այդպիսի ներկայացուցչականությունը, բարձրաստիճանությունն ու ինտենսիվությունը, իսկ երկու օր հետո էլ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցը ակնհայտորեն հուշում են, որ քննարկման կամ զրույցների առարկան, պատճառը եղել է խիստ ծանրակշիռ և կոնկրետ: Ես այս մասին հիշատակել եմ նաև նախկինում, ու դիտարկել հարցը՝ ի՞նչն է եղել այդ ներկայացուցչական բարձրաստիճանության ու ինտենսիվության թեման, Արցախի դեմ Բաքվի հարձակումից տասն օր առաջ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
