«Օգուտը ո՞րն է, երբ փորձում են պատասխանատվության ենթարկել անմեղ անձին»․ Րաֆֆի Ասլանյան
![]() 102 Այսօր, 05:24 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին տարիներին մի արատավոր երևույթ եմ նկատում քրեական հետապնդման մարմինների աշխատանքում. երբեմն տարբեր մեղադրանքներով դատարան են ուղարկվում անձանց վերաբերյալ քրեական գործեր/վարույթներ, ովքեր առհասարակ դեպքի վայրում չեն եղել, դեպքի հետ որևէ առնչություն չունեն։ Ընդ որում, վարույթի նյութերից դա պարզ տեսանելի է և բացառված է, որ նվազագույն մասնագիտական պոտենցիալ ունեցող քննիչը կամ դատախազն իրականությունը չհասկանա, բայց միևնույն է՝ դատարան են ուղարկում։ Ինքս այս պահին երեք քրեական գործերով իրականացնում եմ նման մեղադրյալների պաշտպանությունը և անընդհատ ինձ հարց եմ տալիս՝ լավ, դատախազի, քննիչի, նրանց վերադասների օգուտը ո՞րն է, երբ փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել ակնհայտ անմեղ անձին, երբ նույնիսկ արարքի որակման, ապացույցների բավարարության գնահատման խնդիր չէ։ Եթե հանկարծ դատավորն էլ իրենց նման մեկը լիներ, ապա ի՞նչ էր անելու այդ մեղադրյալը (բախտս բերել է, որ իմ մասնակցությամբ բոլոր նման գործերով դատավորներն իսկական պրոֆեսիոնալներ են)։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |
«Օգուտը ո՞րն է, երբ փորձում են պատասխանատվության ենթարկել անմեղ անձին»․ Րաֆֆի Ասլանյան
9305:24«Հարցրեք ԵՊՀ ռեկտորին՝ ինչպե՞ս է վերաբերվում իր կապիտուլյանտ շեֆի զառանցանքին». Միհրան Հակոբյան
13802:24Մոսկվայի արևելքում դպրոցի փլուզման հետևանքով կա 2 զոհ
15002:07«Փաշինյանը և իր թիմը ծանր պատասխանատվությունից փախչելու համար դիմելու են կեղծիքների»․ Տիգրան Աբրահամյան
11701:24«Հանուն «Ժպիտների Քաղաք»-ի երախտագիտությունս եմ հայտնում Սաթի Սպիվակովային». Բագրատ Սրբազան
20100:54Զոհված զինծառայողների հարազատները կգիշերեն Եռաբլուրում՝ թույլ չտալու ՔՊ-ականներին գալ պանթեոն (տեսանյութ)
22600:24Սարգիս Շնորհալու «Մեկնությիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունն ընծայաբերվել է Մատենադարանին
10700:00«ՔՊ վարչության ընտրությունը կարծես թե կրկին սկանդալի է վերածվել»․ ԶԼՄ
169Երեկ, 23:18