Կիրակի, 21 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Նախնական տվյալներով՝ ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը

Նախնական տվյալներով՝ ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը
114
Այսօր, 00:12

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ վերընտրվեց։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը ներկայացրեց նախնական հաշվարկի արդյունքները։
«Էլեկտրոնային հաշվարկի արդյունքների համաձայն՝ Փաշինյանը ստացել է 758 ձայն»,– հայտարարեց Ավետյանը, մինչդեռ էկրանին ցուցադրված տվյալներում ներկայացված էր 826 թիվը։
Վարչության մյուս անդամների անունները չհայտարարվեցին։ Փաշինյանը նշեց, որ 24 ժամ կսպասեն բողոքարկումների համար։ «Եթե 24 ժամվա ընթացքում կլինեն բողոքարկումներ, ապա վերջնական արդյունքները կհրապարակվեն բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո»,- նշեց Փաշինյանը։

ՔՊ կուսակցության վարչության նախագահ վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը