«Եթե Նիկոլ Փաշինյանը որոշի լուծարել ԵԿՄ-ն, ի՞նչ եք անելու»․ հարց՝ ԵԿՄ-ականներին
![]() 221 Կիրակի, 21 սեպտեմբերի, 2025 թ., 10:42 «Եթե Նիկոլ Փաշինյանը մի օր որոշի լուծարել ԵԿՄ-ն, ի՞նչ եք անելու»,- «Եռաբլուր»-ում դիմելով ԵԿՄ-ականներին՝ հարցրին լրագրողները։ Ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանն ասաց՝ համոզված է, այդ մասին խոսք լինել չի կարող․ «Երկրապահն էս պետության կայացման անբաժանելի մասն է»։ Դիտարկմանը՝ ասում են փոխելու են կարգավիճակը, Մխիթարյանը նշեց, որ կարգավիճակը կազմակերպությունն ինքն է որոշելու․ «Քանի դեռ անհրաժեշտությունը կա, որ Երկրապահը պահի սահմանները, կպահի, երբ խաղաղություն կնքվի, Երկրապահը կզբաղվի մատաղ սերնդի դաստիարակությամբ՝ մեր ոգով, որը անում է»։ Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է Երկրապահն այլևս սահման չգնա, նշեց․ «Եթե խաղաղություն կնքվեց ու սահմանին կանգնեցին սահմանապահ զորքերը, Երկրապահն ի՞նչ պետք է անի սահմանին»։ |

«Արևմուտքը կանաչ լույս է տվել Նիկոլ Փաշինյանի ռեժիմին՝ հակաօրինական գործողություններ անելու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
16120:06
Հայաստանը Կիպրոսում ռազմական կցորդ կունենա
16119:42
«Ընդդիմությունը ստիպված է բարձրաձայնում, քանի որ «ցռանվերգոները» սարսափում են արձագանքել Բաքվի զառանցանքներին»․ Գագիկ Համբարյան
17519:30
«Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը»․ Գրոսսի
21518:01
««Զանգեզուրի միջանցքի» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի միջև մրցակցություն չի լինելու. դրանք անհրաժեշտ են Ադրբեջանին»․ Շոյգու (տեսանյութ)
20917:39
««Ճապոնիան Ուկրաինայի կողքին կլինի» դիրքորոշումը չի փոխվի». Ճապոնիայի նոր վարչապետ
15616:45
Իսրայելի նախկին զինդատախազը ձերբակալվել է տեսանյութի արտահոսքի համար
19316:26
«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան
6216:06
