«Պարոն Մուրադովի ներկայությունը խաղաղության առհավատչյան է»․ Ռուբեն Ռուբինյան
![]() 250 Երկուշաբթի, 22 սեպտեմբերի, 2025 թ., 12:42 Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում ողջունել է ադրբեջանցի Մուրադովի մասնակցությունը ժողովին։ «Այս տարվա օգոստոսի 8-ին այդ թվում հենց այս համատեքստում Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում Հայաստանի վարչապետը և Ադրբեջանիի նախագահը ԱՄՆ նախագահի աջակցությամբ և վկայությամբ ստորագրեցին համատեղ հռչակագիր խաղաղության մասին։ Սա պատմական քայլ է դեպի կայուն ու երկարատև խաղաղությանուն մեր տարածաշրջանում։ Կարծում եմ՝ պարոն Մուրադովի ներկայությունը այստեղ ևս մեկ առհավատչյա է դրա և, բնականաբար, ողջունում ենք դա, և հույս ունենք, որ համաձայնագիրը կստորագրվի ու կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետում»,-ասել է Ռուբեն Ռուբինյանը։ «Այսօր մենք ունենք պատմական հնարավորություն՝ հաղթահարելու անցյալի հակամարտություններն ու կառուցելու խաղաղ, բարիդրացիական ապագա։ Մեր պարտքն է չկորցնել այդ հնարավորությունը և այն վերածել կայունության ու զարգացման պատմական իրականության»,- նշել է ԱԺ փոխնախագահը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
