«Սահմանի բացման որևէ նախապայման չունենք»․ թուրք պատգամավոր
![]() 229 Երկուշաբթի, 22 սեպտեմբերի, 2025 թ., 14:12 «Ինչպես գիտեք, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում նոր գլուխ է բացվում, և մենք ուրախ ենք տեսնել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները։ Ոչ ոք չի շահում պայքարից․ խաղաղությունը ձեռնտու է բոլորին»,- Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանում անցկացվող ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակում Հայաստան ժամանած Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալին՝ անդրադառնալով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Հարցին՝ ինչո՞ւ չի բացվում հայ-թուրքական սահմանը թուրք պատգամավորը պատասխանեց, որ առաջիկա ամիսներին կարող է ստեղծվել սահմանը բացելու իրական հնարավորություն․ «Կան թռիչքներ, բայց Turkish Airlines-ը դեռ չի թռչում։ Հույս ունենք, որ շուտով դուռը կբացվի, կունենանք առևտրային և մշակութային կապեր։ Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ասաց նա՝ նշելով, որ հայ-թուրքական հարաբերություններում կարևոր տեղ է գրավում հայ-ադրբեջանական հարաբերություններում, սակայն սահմանի բացման որևէ նախապայման չունեն, բանակցությունները ընթանում են։
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
