«Արևային էներգիայի ուղղությամբ արված ջանքերը ջուրն են լցվելու»․ Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն ավելացել է արևային էներգիայի արտադրությունը։ Դրան նպաստել է պետական սուբսիդավորումը։ Բազմաթիվ ընկերություններ լուրջ կարողություններ են զարգացրել այս ուղղությամբ։ Ներգրավել են մասնագետներ, այդ թվում արտերկրից, ռեսուրսներ են ծախսել մասնագետներ պատրաստելու և վերապատրաստելու վրա, արհեստագործական ուսումնարանները սկսել են աշկերտներին ուսուցանել այս ուղղությամբ։ Հիմա կառավարությունը որոշել է արևային կայանների տեղադրումը չսուբսիդավորել՝ պատճառաբանելով արևայինի մեծ բաժինը էներգետիկ համակարգում։ Սա միգուցե ճիշտ որոշում է, սակայն հաջորդ քայլերի բացակայությունը բերելու է ոլորտի լուրջ ճգնաժամի՝ եղած մասնագիտական կարողությունների թուլացման, ընդհուպ վերացման, ընկերությունների սննկացման և այլն։ Իսկ հաջորդ քայլերը հետևյալն են. սուբսիդավորել ջերմային պոմպերի տեղադրումը (սա թույլ կտա ջեռուցման համար կրճատել գազի օգտագործումը), սուբսիդավորել կուտակիչ հզորությունների ստեղծումը (սա կվերացնի արևային էներգիայի անկառավարելիությունը և ռիսկերը)։ Սուբսիդավորման գումարները կարելի է գտնել կանաչ էներգիան խրախուսող միջազգային հիմնադրամներից։ Եթե կառավարությունը արագ չկատարի այս քայլերը, ապա արևային էներգիայի ուղղությամբ արված տարիների ջանքերը ջուրն են լցվելու։ Շուտով կսկսվեն բյուջեի քննարկումները, դա լավագույն ժամանակահատվածն է նման հարցերի լուծումը ենթադրող ծրագրերը բյուջեում տեղադրելու համար»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
32203.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
32103.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
35903.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
38003.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31303.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
110102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40301.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
137901.09.2026, 18:06