Երեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Արմավիրում կազմակերպված «ֆեստիվառը» Փաշինյանի համար ոչ թե տոն էր, այլ սթրես»․ Արթուր Սուքոյան

«Արմավիրում կազմակերպված «ֆեստիվառը» Փաշինյանի համար ոչ թե տոն էր, այլ սթրես»․ Արթուր Սուքոյան
146
Այսօր, 15:00

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայտնի խոսք կա՝ «ֆեստիվառը ելավ ջրի երես», և հենց սա է Նիկոլ Փաշինյանի վերջին սրացումների պատճառը։
Արմավիրում կազմակերպված «ֆեստիվառը» Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե տոն էր, այլ սթրես։ Այնտեղ նա ստիպված եղավ դուրս գալ իր համար սովորական դարձած ֆեյսբուքյան «ֆեյքային իրականությունից» ու տեսնել մարդկանց սառը վերաբերմունքը իր նկատմամբ։ Նա զգաց, որ ոչ միայն չի վայելում վստահություն, այլև մարդիկ նրան ատում են։
Ինչո՞ւ է Արմավիրի այս դրվագը Նիկոլին այս վիճակի մեջ գցել, չէ՞ որ առաջին դեպքը չէ, երբ նրան լավ չեն դիմավորում։
1. Այդ այցը կազմակերպված էր պետական, կուսակցական և բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներով․ լուսանկարվող երեխաները պարզվեց թիմակիցների զավակներն էին, իսկ մի քանի «փաթաթվող» կանայք՝ ՔՊ տարածքային ակտիվիստներ։ Բայց անգամ այս ամբողջ բեմականացված միջավայրը չկարողացավ թաքցնել իրականությունը։
2. Արմավիրը Փաշինյանի համար եղել է այն եզակի մարզը, որտեղ նա 21-ին ստացել էր ավելի շատ ձայներ, քան 18-ին։ Այլ խոսքով՝ Արմավիրը նրա համար «ընտրական բաստիոն» էր, «հեղափոխական մարզ»։ Իսկ եթե այսօր այդ մարզում ջերմ դիմավորելու փոխարեն նրան սառը ճանապարհում են, ապա դա նրա համար ոչ միայն վիրավորական էր, այլ նաև քաղաքական ծանր կորուստ և հետևություններ անելու պատճառ։
3. Ժողովրդի նման անտարբեր և ատելությամբ լցված վերաբերմունքը հատուկ կազմակերպված չէր որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից։ Դա առանձին-առանձին արմավիրցիների բնական ռեակցիան էր՝ ուղղված այն «մարդուն», ով մինչև կոկորդը արյան մեջ է։
Եվ հենց այս հանգամանքներն են պատճառը, որ նա նորից ընկավ սրացումների ու ջղաձգումների մեջ՝ կրկին փորձելով հին մեթոդներով խաբել ու շեղել ժողովրդին։ Բայց հարցն այն է, որ ժողովուրդը կուլ չի տալիս նրա «նախաստորագրված կտերը»։ Նրա մեթոդները սպառվել են, իսկ «նախկին-նախկին-նախկին» լոզունգի ժամանակն անցել է. դա այլևս ոչ ոքի չի համոզում։
Նիկոլ Փաշինյանի քաղաքական անկումը մեզ վաղուց էր պարզ, բայց կամաց-կամաց նա էլ է սկսում դա տեսնել տարբեր առիթներով, և այդ առիթները գնալով շատանալու են։ Ֆեյսբուքյան ֆեյք սիրո և աջակցության փոխարեն Փաշինյանը Արմավիրում «թարս չափալախ» ստացավ։
Հ.Գ. Հա մեկ էլ էն 7-րդ համաժողովից՝ միայն ես նկատեցի՞, որ Նիկոլը ելույթի ժամանակ ոչ թե հուզվեց, այլ պարզապես փորձում էր զսպել իրեն, որ չբխկա, ու հազար ՔՊ մարմիններ սկսեցին ծափահարել»:

Աղբյուրը`   Արթուր Սուքոյան