Ադրբեջանցուն էքսկուրսիա են տարել․ «Հրապարակ»
![]() 252 Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Պարզվում է՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարին Հայաստան ժամանած թուրք և ադրբեջանցի պատվիրակներին մի լավ ման են տվել Երևանում։ Տեղեկացանք, որ սեմինարին մասնակցող ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովի համար գիդի առաքելությունն իրականացրել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ նորընտիր վարչության անդամ Արմեն Խաչատրյանը: Մատենադարան է տարել, շրջել են Երևանի փողոցներում: Պատմում են, որ ադրբեջանցին տպավորված է եղել երեւանյան հին շենքերով։ Շփվել են ռուսերենով։ «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայի շրջանակում սեպտեմբերի 22-ին անցկացված սեմինարին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ եւ ասոցացված երկրների շուրջ 160 պատվիրակ, միջազգային և տեղական փորձագետներ, հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Հենց սեմինարի շրջանակներում էր ադրբեջանցի պատվիրակը հայտարարել, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, բայց Հայաստանի անկախության հռչակագրում և Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, և Բաքվի համար կարևոր է, որ դրանք վերացվեն։ Շեշտել է, որ միայն ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո Ադրբեջանը վերջնականապես կստորագրի խաղաղության փաստաթուղթը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
