Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

ԱԺ լսումներ՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ԱԺ լսումներ՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
150
Այսօր, 12:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Հայտարարության ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է՝ հաշվի առնելով հետևյալ իրավիճակը․ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները՝ էականորեն շեղվելով իր ներկայացրած և խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, այլև չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին՝ հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։
Այսօրվա կառավարիչների գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման բոլոր մակարդակներում։ Այդ քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել ազգային անվտանգության, պետական ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական և ազգային կյանքի բոլոր ոլորտներում՝ լրջագույն խնդիրներ առաջացնելով ՀՀ-ի համար, վտանգի տակ դնելով նաև երկրի ապագան»։

ԱԺ լսումներ՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ