Կիրակի, 28 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Նիկոլ Փաշինյանի եվրոպական արկածախնդրությունը»․ Սուրեն Սուրենյանց

«Նիկոլ Փաշինյանի եվրոպական արկածախնդրությունը»․ Սուրեն Սուրենյանց
111
Այսօր, 09:30

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի եվրոպական արկածախնդրությունը
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից հայտարարել է, որ այս տարվա մարտին ընդունված «Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը մեծ նշանակություն ունի երկրի համար։
Սակայն իրականում այն խոցելի է մի քանի առումով․
1️⃣ ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար որևէ օրենք պետք չէր։ Բավարար էր իրականացնել կոնկրետ բարեփոխումներ՝ անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար, մրցակցային տնտեսություն։ Փաշինյանի հիշատակած օրենքը ոչ թե ԵՄ ստանդարտներին համապատասխանելու գործիք է, այլ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու և երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու քաղաքական հայտարարություն։
2️⃣ Բրյուսելից որևէ ազդակ չի եղել։ ԵՄ-ը երբեք պաշտոնապես չի հայտնել Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու պատրաստակամություն։ Ստացվում է՝ Հայաստանը միակողմանիորեն ընդունում է օրենք, որը գործնական հետևանք չունի, բայց խորացնում է արտաքին քաղաքական անորոշությունը։
3️⃣ Այս քայլը ոչ թե ուժեղացնում է Հայաստանը, այլ դարձնում ավելի խոցելի։ Այն ստեղծում է նոր ճգնաժամ Ռուսաստանի հետ հարաբերություններում, առանց երաշխիքի, որ ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել որևէ իրական քայլ։
Փաշինյանի համար եվրաինտեգրումն ընդամենը քարոզչական շեշտադրում է, ոչ թե իրական պետական ռազմավարություն։
Իսկ Հայաստանի համար դա նշանակում է ոչ միայն սխալ կողմնորոշում ու չհաշվարկված քայլ, այլև բացահայտ արկածախնդրություն, որի հետևանքով երկիրը դրվում է նոր ռիսկերի առաջ»։