«Ի՞նչ է սպասվում գյուղացուն՝ հայ-թուրքական սահմանի բացումից հետո»․ Ագնեսա Խամոյան

«Ի՞նչ է սպասվում գյուղացուն՝ հայ-թուրքական սահմանի բացումից հետո»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցն ուղղված էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։
«Ես շատ ուրախ եմ, որ դուք ձեր բառապաշարը փոխել եք կամ գոնե որոշում եք կայացրել ձեր բառապաշարը փոխելու և այլևս ձեր ընդդիմախոսների հետ բացառապես գիտական հոդվածների լեզվով եք խոսելու, բայց կարող եք պարզ, մարդկային՝ առանց գիտական հոդվածների, հայ մարդուն հասկանալի լեզվով բացատրել, թե ի՞նչ է սպասվում իրեն՝ հայ-թուրքական սահմանի բացումից հետո»,- ասաց Ագնեսա Խամոյանը։ «Էական խնդիրներ չեն լինի, առանձին ապրանքատեսակների մասով միգուցե կարող են լինել, բայց դրանք և ֆինանսական առումով, ծավալային, ռեսուրսային և բազմաթիվ այլ հարցերով շատ կառավարելի են և մեր որոշումների տիրույթում։ Այսինքն, եթե դու ստանում ես մի հատ մեծ բան, որի դիմաց կարող ես կորցնել մի փոքր բան, ավելի լավ է այդ մեծ բանը ստանանք, այդ փոքրը աջակցելով, ադապտացնելով կորցնենք, բայց մեծը, կամ մեծի մեծ մասը ստանանք։ Մեր քաղաքացիները չպետք է մտահոգվեն, մենք ունենք բավարար գործիքներ, մեխանիզմներ, ֆինանսներ, որ այդ հարցերը այնպես լուծենք, որ բացասաբար չանդրադառնա նրանց վրա»,- պատասխանել է նախարարը:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
32203.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
32103.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
35903.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
38003.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31303.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
110102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40301.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
137901.09.2026, 18:06