«Հաստատ արժե․ դպրոցում չեն խաղա վիդեոխաղեր, սոցցանցերի ցնդաբանությունները չեն նայի»․ Շուշան Դոյդոյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դպրոցներում երեխաների կողմից բջջային հեռախոսների օգտագործումն արգելելու մասին։
Ֆրանսիայի դպրոցներում ուղղակի արգելված է հեռախոսի օգտագործումը մինչ 10-րդ դասարան։ Երեխաները հեռախոսները պետք է անջատած պահեն իրենց պայուսակներում կամ պահարաններում։ 2018-ից գործող այս սահմանափակումը լայն դեբատների տեղիք տվեց Ֆրանսիայում, բայց արդյունքում բոլորը բավարարված են։ Դրա փոխարեն երեխաների և ծնողների համար ստեղծված են միասնական և անխափան գործող էփլիքեյշններ և կրթական առցանց հարթակ՝ Ագորան՝ տնային առաջադրանքներին, երեխայի առաջադիմությանը և դպրոցին առնչվող հայտարարություններին հետևելու համար, նաև ծնող-երեխա-դպրոց առցանց կապն ապահովելու համար։
Երեխաներն առնվազն դպրոցում գտնվելու ընթացքում չեն խաղում վիդեոխաղեր, չեն նայում սոցցանցերի ցնդաբանությունները և կենտրոնանում են կրթության վրա։ Ամենակարևորը խաղում են իրար հետ։ Հաստատ արժե»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61706.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73004.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76303.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98130.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112226.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122624.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131423.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141920.10.2026, 22:48