Սրբուհի Գալյանի ծանր հրետանին պատրաստվում է լքել նախարարությունը. «Հրապարակ»
![]() 176 Շաբաթ, 04 հոկտեմբերի, 2025 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Մեկ տարի առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 28-ամյա Ներսես Զեյնալյանին նշանակեց իր խորհրդական։ Զեյնալյանն աշխատել է Պետեկամուտների կոմիտեում, այժմ դասախոսում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Նաև Գալյանի լիազորված անձն է ԲԴԽ-ում, նա դատավորների դեմ նախարարության հարուցած վարույթներն է պաշտպանում ԲԴԽ-ում։ Զեյնալյանը, չնայած երիտասարդ տարիքին, համարվում է նախարարության ծանր հրետանին՝ իր գործի գիտակ։ Դրանով են բացատրում, որ նրա ուսերին է դրված դատավորներին պատժելու ծանր գործը պաշտպանելը։ Մենք տեղեկացանք, որ Ներսես Զեյնալյանը դիմել է դատավորների մրցույթին մասնակցելու համար, հոկտեմբերի 2-ին ԲԴԽ-ում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն, որին մասնակցել է 36 հոգի, նրանցից մեկը Ներսես Զեյնալյանն է։ Դեռեւս հայտնի չէ՝ նա որակավորման հաջորդ փուլ անցել է, թե՝ ոչ: Մենք փորձեցինք զրուցել նրա հետ, հարցրինք՝ ինչու է որոշել դատավոր դառնալ, Զեյնալյանը հրաժարվեց պատասխանել. «Չեմ մեկնաբանում»։ Նա, ըստ ամենայնի, կնշանակվի դատավոր, իսկ թե ով է նրան փոխարինելու, ներկայացնելով արդարադատության նախարարության հարուցած վարույթներն ընդդեմ դատավորների, ԲԴԽ-ում, հայտնի չէ»։ |

«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
7309:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
6509:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
9308:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13303:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
206Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
279Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
327Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
260Երեկ, 17:18
