«Արարատի մարզը խեղդվում է ցեմենտի հանքերի և գործարանների արտանետումներից»․ Մհեր Կարագոզյան

434
Կիրակի, 05 հոկտեմբերի, 2025 թ., 09:24
«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արարատի մարզը արդեն խեղդվում է ցեմենտի հանքերի և գործարանների արտանետումներից։
Օդն ու ջուրը աղտոտված են, մարդկանց առողջությունը՝ վտանգված։ Այս պայմաններում «ՕՐԴ» ընկերությունը նոր հանք է ցանկանում բացել Կարմիր Սարում և կազմակերպել է այսպես կոչված հանրային լսումներ՝ փորձելով հանրային համաձայնություն ձևացնել մի աղետալի նախաձեռնության շուրջ։
Բայց Կարմիր Սարը մեր կյանքի, մեր բնության ու մեր երեխաների ապագայի մասն է։
Այստեղ հանք բացել նշանակում է վերջնականապես ոչնչացնել մեր շրջակա միջավայրը։
Կարմիր Սարը՝ ոչ թե շահագործման, այլ պահպանման տարածք է։
Մենք պարտավոր ենք պաշտպանել այն»։
Աղբյուրը` Մհեր Կարագոզյան

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
26719.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
25019.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
151216.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
124315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
163713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
198810.11.2026, 19:37