Հայաստանում թանկացումները չեն դադարում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում նկատվում է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ հատկապես հացի, մսի և կաթնամթերքի զգալի թանկացում։ Գների աճը որոշ ապրանքների պարագայում հասել է մինչև 50 տոկոսի։ Մասնագետները նման թանկացումները պայմանավորում են ոչ միայն ներքին շուկայում տիրող իրավիճակով, այլև դրամի փոխարժեքի անկմամբ, որը մեծ ազդեցություն է ունենում ներմուծվող ապրանքների գների վրա։
Արձագանքելով քաղաքացիների ահազանգերին՝ ուսումնասիրել ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները, ըստ որոնց՝ 2025 թվականի սեպտեմբերին նկատվել է ինչպես սպառողական գների աճ, այնպես էլ դրամի որոշակի արժեզրկում։ Մասնավորապես՝
• 2025-ի սեպտեմբերին նախորդ ամսվա՝ օգոստոսի համեմատ, սպառողական գները աճել են 0.3%-ով,
• իսկ դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 0.1%-ով (այսինքն՝ դրամը մի փոքր արժեւորվել է)։
Միեւնույն ժամանակ, եթե համեմատենք 2025 թվականի սեպտեմբերը 2024-ի դեկտեմբերի հետ, ապա՝
• սպառողական գներն աճել են 1.1%-ով,
• իսկ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 3.5%-ով։
Այսինքն՝ ընդհանուր առմամբ վերջին 9 ամիսներին Հայաստանը շարունակում է տենդենցով գնալ թանկացումների ճանապարհով, որն ուղեկցվում է դրամի արժեզրկմամբ, ինչը լրացուցիչ ճնշում է գործադրում տնտեսության և սպառողների վրա»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
31703.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
31603.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
35403.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
37503.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31103.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
109102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40101.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
136801.09.2026, 18:06