«Դառը իրականությունն ԱԱՀ դաշտից». Սիմոն Ֆարմանյան

Փաստաբան Սիմոն Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դառը իրականությունը ԱԱՀ դաշտից
Հիշո՞ւմ եք, անցած տարի մենք՝ հաշվապահներով ու իրավաբաններով, աղմուկ էինք հանում․ ասում էինք՝ մեզ 5 տոկոսանոց շրջանառության հարկից տանում են ԱԱՀ դաշտ, 20 տոկոս ԱԱՀ, 18 տոկոս շահութահարկ։ Պետությունն էլ պատասխանում էր. «Ամոթ ձեզ, հարկ չեք ուզում վճարել, հերոս չեք ուզում դառնալ»։
Դե հիմա լսեք՝ ինչ է ստացվել իրականում։
Հուլիսի 1-ից ֆուլ անցել ենք ԱԱՀ դաշտ՝ «քրտինք թափելով», «ճռռալով» աշխատում ենք, որ հերոս հարկատու դառնանք։ Բայց արիուտես հերոս հարկատուներիս շուրջբոլորը ամեն ինչ հանգիստ է․ մարդիկ նույն հին գներով աշխատում են, ոչ ոք քարից հաց չի քամում ԱԱՀ ու շահութահարկ վճարելու համար։ Տպավորություն է՝ շատերի համար 5 տոկոս հարկը դարձել է մաքսիմում 10։
Խորանում ես, հասկանում ես՝ ի՞նչ․
մեր գործընկերներից շատերը իրենց ԱՁ-ներն ու ՍՊԸ-ները փակել են, հիմա ուղղակի ֆիզիկական անձով են աշխատում՝ հաճախորդի հետ ֆիզ անձով պայմանագիր են կնքում։ Հաճախորդն էլ իր փոխարեն եկամտային հարկ է պահում ու վճարում։
Մյուսներն ավելի «ստեղծագործ» են՝ բացել են, օրինակ, մուշտակի արտադրության բիզնես, բայց իրականում իրավաբանական ծառայություններ են մատուցում։
Էն մի մասն էլ պարզապես քեշով է աշխատում՝ առանց որևէ հարկի։
Ու էս ամենի ֆոնին մնում ենք մի բուռ հարկատու «հերոսներ», ովքեր վճարում են 20 տոկոս ԱԱՀ և 18 տոկոս շահութահարկ։
Բնական է՝ երբ ԱԱՀ-ով ես աշխատում, ծառայության գինը բարձրանում է, բայց քանի որ կողքիդ՝ անթիվ «չԱԱՀականները» կան, արդյունքում շուկայից դուրս ես մղվում։
Պատկան մարմիններին, հարկայինին, կառավարությանը ասում ենք՝ «ընկեր, տես՝ ինչ ա կատարվում. մեր մրցակիցները ոչ միայն հարկ չեն վճարում, այլև մեզ՝ բարեխիղճ հարկ վճարողներիս, շուկայից են հանում»։
Ասում են՝ «հետաքրքիր բան եք ասում, կուսումնասիրենք»։
Ու արդեն ինչքան ժամանակ ա ուսումնասիրում են…
Այ մարդ, գոնե հայտարարեք, որ մուշտակի արտադրության անվան ներքո իրավաբանական ծառայություն մատուցելն էլ է հերոսություն, մենք էլ էդպես աշխատենք, ձեռի հետ էլ վիճակագրության կոմիտեում մուշտակի արտադրության ցուցանիշները կբարձրանան»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
253Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
738Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
30812.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
29912.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
25212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
59211.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
89411.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
28711.08.2026, 16:54