«Եթե նախարարը խնդիրը չլուծի, դիմելու ենք կտրուկ միջոցների»․ խաղողագործներ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Այգեստան բնակավայրում։ Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղի մուտքի մոտ են հավաքվել 100-ից ավելի քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որ գործարան ժամանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, գործարանի մոտ հավաքված քաղաքացիները Արմավիրի մարզի բնակիչներ են, և նրանց մի մասը 3 օր, մի մասը 2 օր, մի մասն էլ այսօր են՝ իրենց աճեցրած խաղողը մթերելու նպատակով, ըստ պայմանավորվածության, բերել նշված գործարան։ Մոտ 2 կմ ուղիղ գծով բեռնատարները բեռնված խաղողով կանգնած են։ Խաղողագործների խոսքով՝ ըստ պայմանավորվածության՝ 1 կգ-ը 150 դրամով պիտի հանձնեն, հիմա արհեստական խոչընդոտներ են ստեղծում, գին են գցում, ձգձգում ընդունումը։ Նրանք նշում են, որ եթե նախարարը խնդիրը չլուծի, դիմելու են կտրուկ միջոցների՝ ընդհուպ մինչև Երևան-Երասխ ճանապարհը փակելը։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
26519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
24819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
150316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
123715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
163413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
198310.11.2026, 19:37