«Արթիկը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար քաղաքներից մեկը». Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արթիկը հանդիսանում է Հայաստանի այն եզակի համայնքներից մեկը, որի հումքային, մշակութային և մարդկային ներուժը կարող է վերածվել տնտեսական զարգացման երկարաժամկետ հիմքի։
Համայնքն ունի մեծ պոտենցիալ՝ դառնալու ոչ միայն ազգային, այլև միջազգային ճանաչում ունեցող կենտրոն՝ հանքարդյունաբերության ոլորտում։
Վարդագույն տուֆը՝ Արթիկի խորհրդանիշը, կարևոր դեր է ունեցել Հայաստանի ճարտարապետական կերպարի ձևավորման գործում։ Այս բնական ռեսուրսը պետք է դիտարկել ոչ թե միայն որպես հումք, այլ որպես բարձրարժեք մշակութային ու տնտեսական ակտիվ, որի շուրջ կարելի է կառուցել ամբողջական բրենդավորում և զարգացում։
Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտություն կա՝ վերարժևորելու Արթիկի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ներուժը։ Համայնքն ունի բնույթով ձևավորված, իսկ հնարավորություններով չմարած հսկայական պոտենցիալ, որը հնարավոր է լիարժեք իրացնել հետևողական և նպատակային քաղաքականության միջոցով։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Արթիկի զարգացման ռազմավարության կենտրոնում պետք է քննարկել հետևյալ ուղղությունները․
1. Բրենդավորում՝ հիմնված վարդագույն տուֆի վրա՝ որպես համայնքի ինքնության և ճանաչելիության առանցք։
2. Քարամշակման արդյունաբերության արդիականացում՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ և կրթված մասնագետների ներգրավմամբ։
3. Տեղական ձեռնարկատիրության խթանում՝ քարագործության, դիզայնի և արվեստի ոլորտներում:
4. Մշակութային և արդյունաբերական տուրիզմի զարգացում՝ ներառյալ այցելուների կենտրոնների, ցուցասրահների և քարագործության վարպետության դպրոցների ստեղծումը։
5. Ներդրումային միջավայրի ձևավորում, ներառյալ արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության խթանումը։
Արթիկի վարդագույն տուֆը պետք է դիտարկել ոչ միայն որպես բնական ռեսուրս, այլ՝ որպես համայնքային տնտեսության շարժիչ, մշակութային ժառանգություն և ներդրումային գրավիչ բովանդակություն։ Արթիկը կարող է և պետք է դառնա ազգային և միջազգային մակարդակում ճանաչվող բրենդ՝ քարամշակման և հայկական ճարտարապետական ժառանգության ոլորտներում։
Այդ նպատակով՝
-Կողմ եմ նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն Արթիկի հնարավորությունների բացահայտմանը և տնտեսական ակտիվության ավելացմանը։
-Առաջարկում եմ համատեղել պետական, համայնքային և մասնավոր սեկտորի ջանքերը՝ մշակելու և կյանքի կոչելու Արթիկի հանքարդյունաբերության զարգացման համապարփակ ծրագիր։
-Անհրաժեշտ եմ համարում պետական աջակցության տրամադրումը ենթակառուցվածքների, մասնագետների վերապատրաստման, մարքեթինգի և միջազգային ներկայացման ուղղությամբ։
Վարդագույն տուֆի վրա հիմնված բրենդը կարող է ոչ միայն Արթիկի զարգացման շարժիչ ուժը դառնալ, այլ նաև մեծապես նպաստել տնտեսական առաջընթացին։
Համոզված եմ, որ համախմբված աշխատանքի, պետականամետ և պատասխանատու իշխանության և ազգային տեսլականով առաջնորդվող մոտեցման շնորհիվ՝ Արթիկը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար քաղաքներից մեկը»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
31703.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
31603.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
35403.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
37503.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31103.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
109102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40101.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
136801.09.2026, 18:06