«Եթե 10 հազար ադրբեջանցի գա, ասի՝ մնում եմ, ապրեմ Մեղրիում, ի՞նչ ես անելու»․ Հրանտ Բագրատյան
![]() 286 Երկուշաբթի, 13 հոկտեմբերի, 2025 թ., 10:24 «Փաշինյանը Մեղրիով միջանցք է տվել։ Առավելագույնը, որ մենք ստացել ենք, փաստաթղթում «միջանցք» բառի փոխարեն՝ «Թրամփի ուղի» գրելն է։ Թող լսեն Եվրոխորհրդում, որտեղ ներկա էր նաև Փաշինյանը, ադրբեջանցի պատվիրակն ինչ ասաց՝ դուրս եկեք, հայեր, մեր Մեղրիից»,- 168TV-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ Իրանի հետ նոր խնդիրներ անպայման լինելու են։ «Այդ միջանցքով Հայաստանը պլացդարմ են դարձնելու Իրանի դեմ պատերազմում․․․Առջևում նոր պատերազմ է լինելու, այս անգամ՝ ոչ թե Իսրայել-Իրան, այլ ԱՄՆ-Իրան։ Այդ դեպքում մնում է ցամաքային երկու սահման՝ Աֆղանստան, Պակիստան, որտեղից ստանալու բան չունի։ Մնացած սահմանները՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա փակ են լինելու։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մնա, Իրանի հետ նոր պատերազմի ժամանակ Հայաստանը կորդեգրի հակաիրանական դիրքորոշում»,- ասել է Բագրատյանը՝ կրկնելով իր այն դիրքորոշումը, որ Սյունիքով անցնող ճանապարհը միջանցք է․ «Ադրբեջանցին առանց կնիքի մտնելու է Հայաստան ու դուրս գա կամ չգա։ ՀՀ են մտնելու մարդիկ, որոնց մուտքը ֆիքսված չէ։ Եթե 10 000 ադրբեջանցի գա, ասի՝ մնում եմ, ապրեմ Մեղրիում, ի՞նչ ես անելու։ Ավտոմատով կրակելո՞ւ ես, չէ՛, ասելու ես՝ եկել են, թող մնան»,- հավելեց Բագրատյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
