Քոլեջների բլոկում կադրային ջարդ է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանը երեկ աշխատանքից ազատել է մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանին և մասնագիտական կրթության և ուսուցման համակարգման բաժնի պետ Կարեն Մանուկյանին, ինչպեսև՝ մի շարքային աշխատողի:
Մեր տեղեկություններով, նրանց նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվել․ թեման Սպիտակի պետական քոլեջում կրթաթոշակների հետ կապված յուրացումներն են։
Նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ սխալ ձևով են կրթաթոշակները բաժանվել ուսանողներին։
Վարչության պետ Արմենուհի Պողոսյանը մեզ հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե խոսքը որ ժամանակահատվածին է վերաբերում և որքան գումարի մասին է, ասաց միայն, որ վարչությունը մեղավոր չէ․ «Նախարարությունը ոչ մի բան չի արել, առավել ևս՝ միտում չի եղել, վարչությունը մեղավորություն չունի, թերացումը եղել է քոլեջի ներսում»:
Այսինքն՝ ձեր նկատմամբ հանիրավի՞ են ծառայողական քննություն իրականացրել։
«Անհամաչափ»:
Ի դեպ, Պողոսյանը եղել է կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի երկարամյա օգնականը և այդ ժամանակներից է համակարգում: Ոմանք չեն բացառում, որ այս ազատումները ևս նախկինների «քոքը» գերատեսչություններից կտրելու շրջանակում են արվում»:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61706.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73004.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76303.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98130.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112226.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122624.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131423.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141920.10.2026, 22:48