«Ինչո՞ւ են հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող պացիենտները զրկված ստացիոնար բուժում ստանալու հնարավորությունից». Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Առողջապահական համակարգի լռության գինը.
Առողջապահության նախարարությունը մայրական մահերը չի մեկնաբանում՝ ասելով. «Մահվան պատճառը դատաբժշկական փորձաքննությունը կպարզի, նախաքննություն է»։
Առողջապահության նախարարությունը երեխայի մահն էլ չի մեկնաբանում՝ կրկին նշելով. «Մահվան պատճառը դատաբժշկական փորձաքննությունը կպարզի, նախաքննություն է»։
Առողջապահության նախարարությունը չորս հոգու կյանք խլած՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձի դեպքն էլ չի մեկնաբանում՝ ասելով. «Նախաքննություն է»։
Սակայն ոչ ոք չի արձանագրում, որ այս ամենը պահանջում է առողջապահական խորը վերլուծություն՝
ինչո՞ւ է հղին ուշ ստացել բժշկական օգնություն,
ինչո՞ւ է երեխան մահամերձ վիճակում հասել հիվանդանոց,
ինչո՞ւ են հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող պացիենտները զրկված ստացիոնար բուժում ստանալու հնարավորությունից և այլն։
Հ․Գ․ Առողջապահության նախարարությանը մնում է մեկ բան՝ մասնակցել զոհերի հուղարկավորությանը…»։

Ի՞նչ անել ծխելը դադարեցնելու առաջին օրերին
38727.07.2026, 17:18
«Մասնագետները պնդում են, որ ԱՆ-ն համատարած ուշացնում է ծննդատների և պոլիկլինիկաների վճարումները»․ Արթուր Դանիելյան
44427.07.2026, 09:42
Անաֆիլակտիկ շոկ. ինչ անել
53526.07.2026, 23:48
Բժիշկները հազարավոր տզեր են հայտնաբերել չինացի բնակչի աչքերում
184424.07.2026, 23:41
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում
88224.07.2026, 13:36
Աշխարհի մարդկանց ավելի քան 30%-ը չի կարող իրեն թույլ տալ առողջ սննդակարգ. ՄԱԿ
444822.07.2026, 00:52
Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ
150920.07.2026, 12:18
Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է գրանցվել
179418.07.2026, 13:18