Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«ՀԷՑ-ում արձանագրվել են թերգրանցումներ. հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն»․ Ռոմանոս Պետրոսյան

«ՀԷՑ-ում արձանագրվել են թերգրանցումներ. հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն»․ Ռոմանոս Պետրոսյան
161
Այսօր, 18:06

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աննախադեպ.
ՀԷՑ-ի միայն մեկ մասնաճյուղի երկու տարբեր ցանցերում արձանագրվել են Ինքնավար էլեկտրաարտադրողների (արևային կայանների) կողմից արտադրված և Բաշխիչ ցանց հետ մղված (ՀԷՑ-ին մատակարարված) էլենտրաէներգիայի քանակի՝ ավելի քան 1մլն կՎտ.ժ թերգրանցումներ։
ՀԷՑ-ի մասնաճյուղերում իրականացվող համալիր ստուգումների և թիրախային վերահսկողության արդյունքում միայն «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի էլ.ցանցում արձանագրվել են ավելի քան 817հազար կՎտ.ժ արտադրված և բաշխիչ ցանց հետ մղված քանակի էլեկտրաէներգիայի թերգրանցումների փաստեր, որի բացահայտման հետևանքով ս/թ. սեպտեմբեր ամսվա փաստացի կորուստների ցուցանիշը տվյալ ցանցում կտրուկ աճել է 11,14%-ով՝ հասնելով 18,93%-ի (օգոստոս ամսվա փաստացի կորուստները՝ 7,79%):
Հատկանշական է, որ անցյալ տարվա նույն ամսվա համար սահմանված առաջադրանքը և «փաստացի» գույքագրված կորուստները հաշվետվություններում բացարձակ նույնական են արտացոլված՝ 7,31%, ինչը սահմանված կարգով ներկայացվել է նաև ՀԾԿՀ-ին՝ ըստ հաստատված ժամանակացույցի։
Թերգրանցումների փաստերն առնչվում են շուրջ 769 սպառող սուբյեկտների (ֆիզիկական և իրավաբանական անձինք), ում ՀԷՑ-ն արդեն իսկ ս/թ. մայիսի 1-ի դրությամբ վճարել է բաշխիչ ցանց հետ մղած էլեկտրաէներգիայի դրական փոխհոսքերի մնացորդը, որպես հատուցում՝ տարեկան նվազագույն գնով. այն է՝ մոտ 13,17 ՀՀ դրամ, սակայն այս պարագայում, քանի որ գործնականում հնարավոր չէ պարզել, թե թերգրանցված քանակներն ինչ ժամանակամիջոցում են արտադրվել և հետ մղվել բաշխիչ ցանց (մինչև մայիսի 1-ը, թե՞ դրանից հետո), ուստի ձևավորված 817,181 կՎտ.ժամ կուտակումը հետագայում վերոնշյալ սպառողների կողմից մարելու դեպքում ՀԷՑ-ն անխուսափելիորեն կրելու է առանձնապես խոշոր չափերի վնասներ։
Արձանագրված փաստերի առթիվ ՀԷՑ Ժամանակավոր կառավարչի կողմից հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն, ինչպես նաև համապատասխան գրություն է հասցեագրվել ՀԾԿՀ նախագահին՝ վերոնշյալ արձանագրումներն իրացնելու նախաձեռնված վարչական վարույթի շրջանակներում։
ՀԷՑ-ի մի շարք այլ մասնաճյուղերում և էլ.ցանցերում»։