«Ժողովրդագրական ճգնաժամն արագորեն մոտենում է». Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժողովրդագրական ճգնաժամն արագորեն մոտենում է
ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ժողովրդագրական բոլոր ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում։ Մասնավորապես․
- բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների թվաքանակի հարաբերակցությունը կազմել է 118,8%՝ նվազելով 9 տոկոսային կետով,
- բնական հավելաճը՝ ծնվածների և մահացածների թվաքանակի տարբերությունը կազմել է 3227՝ նվազելով 1522-ով կամ 32 տոկոսով,
- ծնվածների թվաքանակը կազմել է 20437՝ նվազելով շուրջ 1400-ով կամ 6,3 տոկոսով,
- մահացածների թվաքանակը կազմել է 17210՝ աճելով շուրջ 140-ով կամ 0,8 տոկոսով,
- ամուսնությունների թիվը կազմել է 8985՝ նվազելով 1420-ով կամ շուրջ 14 տոկոսով,
- ամուսնալուծությունների թիվը կազմել է 3179՝ աճելով ծուրջ 140-ով կամ շուրջ 5 տոկոսով,
- 0-1 տարեկան նորածինների մահերի դեպքերը կազմել են 147՝ աճելով 10-ով կամ շուրջ 7,5 տոկոսով,
- 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերը կազմել են 181՝ աճելով 16-ով կամ շուրջ 10 տոկոսով,
- ՀՀ քաղաքացիների արտագաղթը բնութագրող ցուցանիշը՝ ՀՀ-ից մեկնումների թիվը շուրջ 5210-ով գերազանցել է ՀՀ ժամանումների թվին։
Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրական են այս իշխանության կառավարման անցնող 7 տարիներին և հիմնականում հետևանքն են վարվող հակասոցիալական քաղաքականության:
Այս քաղաքականության հետևանքով ըստ որի՝ սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքի որակը նվազել է, այդ թվում՝ կենսաթոշակառուներ, նպաստառուներ, աշխատող աղքատներ, աղքատներ և ծայրահեղ աղքատներ, ինչը հանգեցրել է նաև սոցիալական պատճառներով ամուսնությունների թվի կտրուկ նվազման և ամուսնալուծությունների թվի աճի, մահացության, այդ թվում՝ մանկամահացության ցուցանիշների աճի, բնականաբար նաև՝ ծնվածների թվաքանակի նվազման ու արտագաղթը բնութագրող ցուցանիշի աճի»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
31403.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
31303.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
35103.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
37203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31003.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
108202.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40001.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
135901.09.2026, 18:06