«Պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի անցակետերը տանող ճանապարհները փակած բեռնատարների վարորդների ակցիան հասարակական լուրջ ազդանշան է պետական քաղաքականության ձախողման մասին։
Վարորդները պահանջում են, որ կառավարությունը անմիջապես սկսի արդյունավետ բանակցություններ Ռուսաստանի հետ։
ՌԴ-ի նոր միգրացիոն սահմանափակումները, որոնք թույլ են տալիս մնալ երկրում միայն տարեկան 90 օր, ստեղծել են փակուղային իրավիճակ․ վարորդները այդ ժամանակի կեսն անցկացնում են Վերին Լարսում հերթերի մեջ, իսկ ժամկետի լրանալուց հետո կորցնում են աշխատանքի հնարավորությունը և ապրուստի միջոցը։
Այս ճգնաժամը հնարավոր էր կանխել, եթե իշխանությունները գործեին ժամանակին․
․ ԵԱՏՄ անդամակցությունը պետք է գործնական հնարավորություն տար հարցը լուծել ինտեգրացիոն մեխանիզմներով, բայց դա չի արվել։
․ Ղազախստանը նույն խնդիրը լուծել է Մոսկվայի հետ ուղիղ և հետևողական բանակցությունների միջոցով, իսկ Հայաստանը նույնիսկ այդ ճանապարհին լուրջ քայլ չի կատարել։
Այս իրավիճակը վտանգավոր է ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական տեսանկյունից․
․ Այն ցույց է տալիս, որ կառավարությունը կորցնում է կապը տնտեսության առանցքային շերտերի հետ և չի հասկանում, որ հազարավոր ընտանիքների եկամուտը կախված է այս հարցից։
․ Այն սպառնում է վերածվել լայն սոցիալական դժգոհության, որը կարող է հարվածել երկրի տնտեսական, սոցիալական կայունությանը։
․ Եվ ամենակարևորը՝ սա վկայում է արտաքին քաղաքականության լրջագույն ձախողման մասին․ եթե պետությունը չի կարողանում պաշտպանել սեփական քաղաքացիների շահերը այսպիսի կոնկրետ ու կենսական հարցում, ապա ինչպե՞ս է պատրաստ լուծել ավելի բարդ մարտահրավերներ։
Բողոքի այս ակցիան նախազգուշացում է այն մասին, որ պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի։
Ժամանակն է դադարեցնել ձևական հայտարարությունները և իրականացնել նպատակային, հետևողական քաղաքականություն՝ պաշտպանելով Հայաստանի քաղաքացիների շահերը նաև արտաքին հարթակում»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
31403.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
31303.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
35103.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
37203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31003.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
108202.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40001.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
135901.09.2026, 18:06