«70 տարեկանը կարող է ուզենա սուրոգատ մոր միջոցով երեխա ունենալ, բայց երեխայի շահը պիտի հաշվի առնենք»․ Հռիփսիմե Հունանյան

«Թեպետ Սահմանադրական դատարանի որոշումները քննելի չեն, բայց այս օրենքի մեջ պետք է հաշվի առնել երեխայի լավագույն շահը»,- ԱԺ-ում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը։
Նշենք, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը։ Ըստ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի՝ «մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն՝
1) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող զույգը՝ միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում, եթե ամուսիններից մեկը մինչև 55 տարեկան է (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան).
2) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող մինչև 55 տարեկան տղամարդը կամ կինը՝ իր ցանկությամբ (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան)»:
Նախագծում նշված է, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ օրենքի վերոնշյալ հոդվածի կետերը ճանաչվել են հակասահմանադրական։
Հռիփսիմե Հունանյանն իր խոսքում նշեց, որ տարիքային սահմանափակումները բխում էին երեխայի շահերից․ «Տարիքային սահմանափակումը հանելու դեպքում ռիսկեր եմ տեսնում։ Ենթադրենք՝ 70 տարեկան կինը կամ տղամարդը ուզենան երեխա ունենալ սուրոգատ մոր օգնությամբ, այստեղ խնդիր է առաջանում երեխայի լավագույն շահի հետ կապված։ 70 տարեկանն արդեն տարեց է, ով ունի խնամքի կարիք, բայց նա պետք է խնամի այդ երեխային, ես այստեղ խնդիր եմ տեսնում»,- ասաց Հունանյանը։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34117.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64614.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67813.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76312.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86310.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105407.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104807.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100107.09.2026, 09:24