Ուկրաինայում գերի ընկած հյուսիսկորեացի զինվորները խնդրում են իրենց տեղափոխել Հարավային Կորեա

Ուկրաինայում ռուսական ուժերի հետ միասին կռված և գերի ընկած հյուսիսկորեացի զինվորները խնդրել են իրենց տեղափոխել Հարավային Կորեա: AFP-ն, հղում անելով հարավկորեական Gyeore-eol Nation United իրավապաշտպան կազմակերպությանը, հայտնում է, որ խնդրանքը ներկայացվել է վավերագրական ֆիլմի համար հարցազրույցի ժամանակ: Ձայնագրությունը կատարվել է հոկտեմբերի 28-ին Կիևում, որտեղ ներկայում պահվում են երկու հյուսիսկորեացի ռազմագերիներ: Նրանցից մեկը նախկինում նմանատիպ խնդրանք էր ներկայացրել Հարավային Կորեայի խորհրդարանի ներկայացուցչի կողմից փետրվարին Ուկրաինայի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ, պարզաբանել են իրավապաշտպանները:
Հարավային Կորեայի իշխանությունները և հետախուզական գործակալությունները նախկինում բազմիցս հայտարարել են, որ հյուսիսկորեացի զինվորների հայրենադարձությունը գործնականում նշանակում է անխուսափելի մահ: Հարավային Կորեայի Ազգային ժողովի անդամ Յու Յոնգ-վենը նշել է, որ հյուսիսկորեացի զինվորներին հրամայվում է ինքնասպան լինել՝ գերեվարումից խուսափելու համար, ուստի հետ ուղարկելը կլինի «մահվան դատավճիռ»:
Հարավային Կորեայի և արևմտյան հետախուզական գործակալությունների գնահատականների համաձայն՝ 2024 թվականին Ուկրաինայի դեմ պատերազմում կարող էր տեղակայվել մոտ 10,000 հյուսիսկորեացի զինվոր: Ինչպես հաղորդում է AFP-ն, սեպտեմբերին հարավկորեական հետախուզությունը հայտնել է, որ ռուսական ուժերին աջակցելու համար ուղարկված մոտ 2,000 հյուսիսկորեացի զինվորներ զոհվել է մարտերում:
Հոկտեմբերի վերջին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հյուսիսկորեական զորքերն օգնում են ռուսական ուժերին Սումիի շրջանում ուկրաինական դիրքերի դեմ բազմակի հրթիռային համակարգեր կիրառելիս։ Լոնդոնը նշել է, որ չնայած հյուսիսկորեական զորքերը նախկինում մարտավարական գործողություններ էին իրականացրել Կուրսկի շրջանում, նրանց հիմնական դերը հետևակային ծառայությունն է։ «Շատ հավանական է, որ ԿԺԴՀ-ն ձգտում է օգտագործել հակամարտության ընձեռած հնարավորությունները՝ իր մարտական կարողությունները բարելավելու համար», - բացատրել է նախարարությունը։

«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
5517:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6417:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6616:42
Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամ) կմնա կալանքի տակ
6616:30
«Ի՞նչ թույլտվություն է անհրաժեշտ պատուհան, տանիքի թիթեղ փոխելու համար». Արման Բաբաջանյան (տեսանյութ)
7615:48
«Տպավորություն է՝ պետությունների ղեկավարները միմյանց հետ մրցում են, թե ով է ավելի գիժ ու անսանձ»․ Նարինե Կիրակոսյան
7215:24
Ֆրանսիայում Ռենուարի թանգարանից կտավներ են գողացել
17515:07
«Ես այդ տվյալներին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան
8313:24