Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց

«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց
50
Երեկ, 23:48

«Կար ժամանակ, երբ տոտալ կեղծիքն ու սուտը մեր հասարակության մեջ տպավորվում էր որպես ճշմարտություն, հետո մարդիկ հասկացան, որ իշխանությունները սուտասան են և վերջ»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Եկավ հաջորդ փուլը, երբ որ ընտրություններից առաջ իշխանություններն ասում էին՝ 10 րոպե հետո մենք ԵՄ ենք գնում, հիմա հայտնվել է նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որ ասում է՝ չէ, ի՞նչ Եվրոմիություն, դա պատրանք է։ Հարցնում են՝ թիմից դո՞ւրս եք եկել, ընդդիմադի՞ր եք, պատասխանում է՝ չէ՛, ես թիմի անդամ եմ դեռ, բայց դեմ եմ, իմ կարծիքն ունեմ, դա ժողովրդավարության մասին է։ Չէ՛, դա ժողովրդավարության մասին չէ, դա այն մասին է, որ ժողովրդին ընտրություններից առաջ խաբեցին, հերթական ստով կերակրեցին, թե գնում ենք ԵՄ, և եվրոպական արժեքներ կրողները գնացին իրենց ձայն տվեցին․․․

Հիմա էլ փորձելու են Ռուսաստանի հետ հարաբերությունները չվատթարացնելու համար ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ»․․․ Նիկոլ Փաշինյանը նաև հասկացավ, որ Նոր սահմանադրության «Ոչ»-ի շտաբ չի ձևավորվում, դա իր համար լեգիտիմության խնդիր կլինի։ Եվ հիմա Արմեն Գրիգորյանին է ասպարեզ բերում, որը կասի՝ «Ոչ»-ի շտաբը ես եմ ու իր շուրջը կհավաքի իրեն փոխկապակցված խմբեր, իբրև թե ընդդիմություն․․․ Մի խոսքով՝ Փաշինյանը տեղավորվել է դիկտատորի կայֆերի մեջ է՝ իշխանությունն ինքն է, ընդդիմությունն ինքն է, դատարանն իրենն է, եկեղեցին ինքն է բարեփոխելու․․»,- ընդգծեց Կարապետյանցը։

Նինա Կարապետյանցի հարցազրույցը