«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԱՐԺԵՔԸ՝ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔՈ՞Վ
Իշխանությունները հերթական անգամ ցույց տվեցին, թե իրականում ինչ արժեք ունեն իրենց համար Հայաստանի թոշակառուները։
Խոստացան թոշակը բարձրացնել 1000 դրամով։ Հետո պարզվեց, որ այդ հազար դրամի համար պետք է կրճատվի մահվան նպաստը։ Իսկ հիմա նույնիսկ այդ բարձրացումն են չեղարկում։
Ստացվում է՝ թոշակառուին հազար դրամ ավելացնելու համար նախ պետք էր գումար խնայել մահվան նպաստից։
Միայն մի հարց է մնում՝ որքա՞ն մարդ պետք է մահանար, որպեսզի իշխանությունները կարողանային կատարել իրենց խոստումը։
Սա արդեն սոցիալական քաղաքականություն չէ։ Սա թվաբանության վերածված ցինիզմ է։
Ի՞նչ է ստացվում։ Կենդանի թոշակառուին հազար դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո այդ հազար դրամն էլ չի տալիս։
Եվ այս ամենը ներկայացվում է որպես պետական պատասխանատվությո՞ւն։
Ոչ հարգելի՛ իշխանավորներ, թոշակառուները ձեր նախընտրական հաշվարկների տողերից մեկը չեն։ Նրանք մարդիկ են, ովքեր տասնամյակներ շարունակ աշխատել են, հարկեր վճարել, երկիր կառուցել և այսօր արժանի են արժանապատիվ ծերության։
Նրանց չի կարելի մի ձեռքով խոստում տալ, մյուսով՝ հետ վերցնել, իսկ երրորդով՝ մահվան նպաստը դարձնել ձեր բյուջետային հաշվարկների հենարան։
Հազար դրամը ձեզ համար գուցե մանր գումար է, բայց թոշակառուի համար դա կարող է լինել մի քանի օրվա հացի կամ անհրաժեշտ դեղի գումար։
Եվ ամենացավալին նույնիսկ այդ հազար դրամը չէ։ Ամենացավալին այն է, որ իշխանությունը թոշակառուին ստիպում է հերթական անգամ հասկանալ՝ իր արժանապատվությունն իրենց քաղաքական հաշվարկներում տեղ չունի։
Թոշակառուն բարեգործություն չի խնդրում։ Նա պահանջում է իր արժանիքը։
Խոստում տալը հեշտ է։ Խոստումը կատարելն է դժվար։ Իսկ թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալը՝ ամոթ»։

«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
4523:48
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
2400:36
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
62Երեկ, 23:18
Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ՝ Ֆրանսիայում․ ձերբակալվել է 121 մարդ
108Երեկ, 22:54
«Ժասմին ծաղիկի այս վզնոցով ինձ դիմավորեցին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմ Պենում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
76Երեկ, 22:42
Ինչո՞ւ են որոշել պատժել դատավորին, ի՞նչ է պարզվել գաղտնալսման արդյունքում․ նոր մանրամասներ
108Երեկ, 22:30
Թրամփը Քալիֆոռնիայում մահապատիժների կասեցումն անվանել է «աղետ արդարադատության համար»
90Երեկ, 21:36
«Սահմանադրության մեջ ԵՄ անդամակցության դրույթ ներառելով՝ ոչ մի քայլ չենք մոտենա Եվրոպային»․ Թաթուլ Հակոբյան
95Երեկ, 20:54