Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Աշխարհում հարատև խաղաղություն երբեք չի եղել, չկա ու չի լինի»․ Արա Պողոսյան

«Աշխարհում հարատև խաղաղություն երբեք չի եղել, չկա ու չի լինի»․ Արա Պողոսյան
37
Այսօր, 09:18

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ով խոսում է հարատև խաղաղության մասին, միանգամից կամ փոխեք, կամ լռեցրեք, որովհետև նա ձեզ կամ խաբում է, կամ գաղափար չունի հարատև խաղաղության մասին։
Աշխարհում հարատև խաղաղություն երբեք չի եղել, չկա ու երբեք չի լինի։
Պատճառը միջազգային հարաբերությունների, պետությունների միջև հարաբերությունների էության մեջ է։ Միջազգային հարաբերությունների անարխիկ բնույթը բացառում է հարատև խաղաղության գաղափարը, ինչպես որ նույնիսկ հիերարխիկ հարաբերություններ լինելու պարագայում է այն բացառելի։ Եթե միջազգային հարաբերությունները նույնիսկ լինեին հիերարխիկ, ապա այդ պարագայում կգործեր «Թուկիդիդեսի ծուղակի» տեսությունը՝ հառնող պետությունները կբախվեին գործող հեգեմոնի հետ։ Առաջինը կփորձեր պահպանել իր տեղը, իսկ երկրորդը՝ կցանկանար իր զարգացմանն ու նոր ազդեցությանն համարժեք տեղ զբաղեցնել։
Այսինքն՝ միջազգային հարաբերությունների թե անարխիկ և թե հիերարխիկ բնույթի պարագայում հարատև խաղաղություն հնարավոր չի։
Ցանկացած մեկը, ով խոսում է հարատև խաղաղության մասին, որի հիմքը պայմանավորվածություններն են, այլ ոչ թե օբյեկտիվ իրողությունները (ռազմա-քաղաքական, տնտեսա-տեխնոլոգիական հավասարակշռություն), առնվազն ձեզ ծաղրում են կամ հիմարացնում։ Ես հակված չեմ, որ բարձրագույն պետական պաշտոնյան չի հասկանում այսքանը, ունենալով գիտական հաստատությունների ու խորհրդականների հսկայական բանակի աջակցություն։ Հետևաբար նա ձեզ ծաղրում ու ծառայեցնում է իր մութ շահերին...»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան