Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
31
Այսօր, 02:06

ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե ընդդիմությանը հարցնես՝ ի՞նչ եք մտածում Մեծամորի 50-ամյա ատոմակայանի մասին։ Առաջին և միակ բանը, որ նրանք կանեն, Բաքու նայելն է՝ հասկանալու համար, թե ինչ կարելի է մտածել և ինչ՝ ոչ։ Չէ՞ որ Ադրբեջանը «պահանջել է» փակել ատոմակայանը։
Նույնիսկ եթե նրանց հարցնես՝ ի՞նչ եք մտածում Արաքս գետի մաքրության մասին։ Նրանք կրկին նույն բանը կանեն։ Չէ՞ որ Ադրբեջանը «պահանջել է» մաքուր պահել գետը։
Նույնն են նրանք անում Հայաստանի ապաշրջափակման թեմայի շուրջ։ Չէ՞ որ Ադրբեջանը «պահանջել է» իր արևելյան շրջանների և Նախիջևանի միջև ապաշրջափակում։
Եվ այդպես շարունակ՝ սահմանի դեմարկացիայի և նույնիսկ խաղաղության թեմայի մասին ևս ընդդիմությունը ունի կարծիք այնքանով, որքանով այդ մասին կարծիք ունեն հիմնականում Բաքուն և Մոսկվան, երբեմն Թեհրանը, երբեմն Անկարան, երբեմն Մելբուրն ու Մոնրեալը»։

Աղբյուրը`   Մարիա Կարապետյան