Շաբաթ, 28 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -2 °C

«Թրամփն ու աշխարհը սիրում են ուժեղներին»․ Սամվել Ասլիկյան

«Թրամփն ու աշխարհը սիրում են ուժեղներին»․ Սամվել Ասլիկյան
235
Ուրբաթ, 07 նոյեմբերի, 2025 թ., 17:18

ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասում են՝ Թրամփը հարցրել է նախագահ ալիևին. «Ինչո՞ւ կանգ առաք։ Դուք հաղթանակ տարաք, մեծ բանակ ունեք»։
Բացի այն, որ սա խոսում է Թրամփի և առհասարակ աշխարհում տիրող քաղաքական անբարո վիճակի մասին, սա նաև ցույց է տալիս, որ Թրամփը և ընդհանրապես աշխարհը հարգում են ուժեղներին, իսկ թույլերին, հանձնվողներին ու կզողներին չեն հարգում։
Այդ իսկ պատճառով Թրամփը հարգում է պուտինին, և թքած՝ թե ալիևի նման մի ցեղասպան էլ նա է։ Թրամփը, ինչպես շատ հայեր, հիանում է Ռուսաստանի տարածքային լայնությամբ և գնահատում է պուտինի կայսրական միտումները, չէ՞ որ Թրամփի մեջ էլ կան նման միտումներ։
Միևնույն ժամանակ Թրամփը գնահատում է ուկրաինացի ժողովրդի պայքարը, և չնայած անտիպատիայի՝ դեպի Զելենսկի (ինչպես շատ հայերի մոտ է), այնուամենայնիվ աջակցում է Ուկրաինային։
Ի դեպ, որոշ չափով Թրամփն ու հայ ժողովուրդը նմանություն ունեն․ նրանք սիրում են պուտինի «ուժեղ բռունցքը»։ Պարզապես հայերն են՝ ի տարբերություն Թրամփի, ծեծ ուտում այդ ուժեղ բռունցքից։ Բայց, միևնույն է, դեռ սիրողներ կան...
Ամփոփելով. Թրամփն ու աշխարհը սիրում են ուժեղներին և պայքարողներին։ նիկոլի նման հանձնվող խամաճիկներին արհամարհում են։ նիկոլին արհամարհելով՝ արհամարհում են ողջ հայ ժողովրդին»։

Աղբյուրը`   Սամվել Ասլիկյան