Պապոյանն էլի ռուսներին մոռացավ. ո՞վ է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին՝ գիշերվա ցրտին, գնացել էր Այրում կայարան, իր խոսքերով՝ պատմական իրադարձությունն ավետելու. նա այնքան ոգևորվեց, որ հայտնվեց միջազգային սկանդալում:
Բանն այն է, որ նախարար Պապոյանը հայտարարեց, թե 3 տասնամյակ հետո Ադրբեջանի տարածքով, Վրաստանով բեռը եկավ Հայաստան, մի մասն էլ դեռ ճանապարհին է․այս իրողությունը նա պայմանավորեց միայն օգոստոսի 8-ի հռչակագրով՝ «Հողի վրա խաղաղության արտացոլում» ձևակերպմամբ:
Իսկ որն է իրականությունը:
Ղազախստանից Հայաստանի համար նախատեսված շուրջ 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոնները դուրս են եկել Ադրբեջանի Բալաջարի երկաթուղային կայարանից և Վրաստանի տարածքով շարժվել դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը։ Ռուսական, ադրբեջանական կողմը տեղեկություն տվեց, որ բեռը Ադրբեջանով, Վրաստանով Հայաստան է հասել Ռուսաստանի կազմակերպմամբ։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան և Բաքուն համաձայնության են եկել ռուսական բեռների տարանցման հարցում, և առաջիկայում Հայաստան կուղարկվի ևս 132 վագոն ցորեն՝ դարձյալ Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս Ղազախստանում հայտարարել էր, որ Բաքուն վերացնում է հայկական բեռների տարանցման սահմանափակումը։
Սակայն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կանգնելով գնացքի վագոնների ֆոնին, հայտարարել էր, թե սա օգոստոսի 8-ի՝ «Թրամփի ուղու» տրամաբանական շարունակությունն է։
Պապոյանի երկու պնդումները փաստացի սխալ են․
1. Ցորենի մատակարարումը ՌԴ-ի նախաձեռնությունն է, ոչ թե «Թրամփի ուղու» արդյունքը։
2. Բեռը Ադրբեջանից անմիջապես Հայաստան չի մտել, այլ անցել է Ադրբեջան → Վրաստան → Հայաստան երթուղով։ Այսինքն՝ Ադրբեջանը Հայաստանի հետ սահման չի բացել:
Այս մասին ակտիվորեն գրվում է ռուսական և ադրբեջանական մամուլում՝ ընդգծելով, որ սա տարանցման արգելքի վերացում է ընդամենը»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
26519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
24819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
150316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
123715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
163413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
198310.11.2026, 19:37