Զեկույցը կուղարկվի իրավապահներին․ «Հրապարակ»
![]() 241 Շաբաթ, 08 նոյեմբերի, 2025 թ., 09:36 «Հրապարակ»-ը գրում է․ «44-օրյա պատերազմի զեկույցի հարցում իշխանության դիրքորոշումը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ այնքան ժամկետներն են, որի պատրվակով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այն չընդգրկեց լիագումար նիստերի օրակարգում, որքան քաղաքական է։ Հիշեցնենք, որ զեկույցն ուղարկվել է Հատուկ բաժին, որտեղ միայն գաղտնի տեղեկատվության «դոստուպ» ունեցող պատգամավորները կարող են դրա հետ ծանոթանալ։ Զեկույցն անգամ չի ուղարկվել իրավապահ կառույցներին՝ ԱԱԾ, Դատախազություն, Քննչական կոմիտե և այլն, որոնք կծանոթանային հանձնաժողովի շուրջ երկու տարի ձգված ուսումնասիրություններին, և, ինչպես հանձնաժողովի ղեկավարն է բազմիցս վստահեցրել, կարող էին քրեական գործեր հարուցելու հիմքեր հայտնաբերել։ Մինչդեռ իշխանությունը որոշել է այն թաքցնել հանրությունից։ Նույնիսկ եթե զեկույցը չի բացահայտում Նիկոլ Փաշինյանի մեղքերը, այն կարող է հակառակ դերը խաղալ՝ կարող է պարզվել, որ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ Արցախը պահենք, իսկ 23-ին Արցախի կորստից հետո հրապարակավ ստում է, որ Արցախը մերը չի եղել դեռ 90-ականներից, և իր միակ մեղքն այն է, որ 2018-ին մեզ չի ասել այդ մասին։ Այդուհանդերձ տեղեկացանք, որ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է զեկույցն ուղարկել իրավապահներին»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
