Շաբաթ, 08 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Նիկոլ Փաշինյանը ծանր է տարել Սերժ Սարգսյանի հարցազրույցը»․ Արտակ Զաքարյան

«Նիկոլ Փաշինյանը ծանր է տարել Սերժ Սարգսյանի հարցազրույցը»․ Արտակ Զաքարյան
95
Այսօր, 10:24

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը:
Առավոտ լուսո՝ ժամը 06-ից մինչև 08-ը, կապիտուլյացիա ստորագրած անձն իր ֆեյսբուքյան էջում արդեն հինգ հատ ստատուս է հրապարակել: Ու դեռ կշարունակի հրապարակել, կարծում եմ:
Երրորդ նախագահի հարցազրույցում շոշափված թեմաները բավականին զգայուն ու թափանցիկ էին՝ հատկապես դրսի ու ներսի կոնկրետ հասցեատերերին արված քաղաքական ակնարկները:
ՔՊ-ում դեռ երկար են վերլուծելու ասվածի հետևանքները:
Հ.Գ. 1
Բա, եթե այդպես վստահ խոսում ես վերջին տարիների սպառազինությունը, տեխնիկան ու ինժիներական նորարարությունները ցույց տալուց, ինչո՞ւ ես այդպես նսեմացել ու կուչ եկել Բաքվի ռեժիմի առջև: Ինչո՞ւ ես մինչև վերջին տարածքն ու կենսական ռեսուրսը հանձնում թշնաուն: Ինչո՞ւ է ավելի ու ավելի սաստկանում «Զանգեզուրի միջանցք» խոսույթը:
Բա, որ լավ կառավարիչ, անվտանգության լավ երաշխավոր ու լավ բանակցող ես քեզ համարում, ո՞ւր է Արցախը, ո՞ւր են մեր Զինված Ուժերի լավագույն տղերքը, ո՞ւր է մեր ժողովրդի հպարտությունն ու ապագայի նկատմամբ հավատը, ո՞ւր է ինքնիշխան ու ապահով Հայաստանը...
Սպառազինությունը ցույց տալու համար չէ, այլ պետության շահերն առաջ տանելու և անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանելու համար:
Քեզ ու խունտային վստահված հայրենիքը, նրա պաշտպանության համար կուտակված ահռելի դիվանագիտական, ռազմաքաղաքական ու սպառազինության ռեսուրսները հանձնել եք թշնամուն ու եկել հիմա ի՞նչն ես ուզում ցույց տալ, եվրադիտորդների՞ն...
Հ.Գ. 2
Հիմա կարծում եմ պարզ է, թե ո՞րն էր Սերժ Սարգսյանի ելքը փակելու՝ վերջին օրերի դատաիրավական քյանդրբազության նպատակը»։

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան