«Բազմաթիվ մարդիկ արձանագրում են, որ չունեն հասանելիություն Hellobity-ում առկա իրենց գումարներին»․ Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի գրառումը․ «Երեկվանից բազմաթիվ մարդիկ արձանագրում են, որ չունեն հասանելիություն Hellobity-ում առկա իրենց գումարներին, ամեն ինչ անհետացել է: Օրեր առաջ գրել էի, որ առկա են ֆինանսական բուրգեր, որոնցից որոշները գայթակղում են մարդկանց՝ առաջարկելով ահռելի շահութաբերություն՝ սնելով հիմնականում կրիպտոակտիվների շուրջ եղած միստիկ եկամտաբերության մասին միֆերով: Իրականում շահույթ չկար ու չէր կարող լինել, այն մարդիկ, ում ինչ որ գումար տվել էին, արել էին իր իսկ կողմից ներգրաված այլ մարդկանց հաշվին: Մեկի փողը մյուսին տալով ու ասելով էլի մարդ բեր... հիմա ամեն ինչ փլուզվեց, բայց մարդկանցից էլի փող քաշելու սխեման այլակերպվել է:
Հիմա ասում են՝ փող տվեք մի քիչ՝ վերականգնենք, փաստաբան վարձեք՝ վերականգնենք ու նման բաներ: Սիրելի հայրենակիցներ, արդեն իսկ տուժած մարդիկ, մի՜ հավատացեք ու մի՜ տրվեք սադրանքների:
Այստեղ անելիք ունի ոստիկանությունը, որն արդեն օրեր առաջ զգուշացրել էր այս մասին: Եթե շանս լինի բացահայտեն գուցե գումարների վերադարձի շանս լինի, բայց դա գրեթե անհնար է:
Նման բուրգեր կան ու լինելու են: Մի՜ վստահեք ձեր դժվար աշխատած գումարները անծանոթ խարդախներին:
Հ.Գ. Եթե չեք կարողանում կանխիկացնել, դիմե՜ք ոստիկանություն, որպիսի կարողանան վարույթ նախաձեռնել ու այս պահին գոնե արգելափակել»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
30903.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
30803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
34603.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
36703.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
30703.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
107102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
39701.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
134801.09.2026, 18:06