«Արցախի Հանրապետության ոչնչացումն անկասկած համապատասխանում էր հավաքական Արևմուտքի շահերին». Գարիկ Քեռյան
![]() 377 Կիրակի, 09 նոյեմբերի, 2025 թ., 17:54 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվում Երկրորդ ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի զորահանդեսին մասնակցել են նաև Թուրքիայի և Պակիստանի նախագահները՝ որպես հաղթող եռյակ դաշինքի մասնակիցներ: Արևմտյան լրատվամիջոցները և հատկապես բրիտանականը, լրիվ դրական ենթատեքստով են ներկայացնում այս հաղթանակը: Բան չունեմ ասելու, թուրք-ադրբեջանական կողմը միշտ էլ գերակա է եղել արևմտյան ստրատեգների և քաղաքական էլիտաների մոտ: Հակառակը չէր էլ կարող լինել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Ադրբեջանը էներգակիրներ ունի և Իրանի դեմ կարող է պլացդարմ լինել, իսկ թյուրքական աշխարհի համախմբումը հերթական ականն է ռուսական բազմազգ պետությունը փլուզելու համար: Այսինքն и ёжику понятно что Արևմուտքը միշտ խաղալու է թյուրքական խաղաքարտը Ռուսաստանի դեմ գլոբալ պայքարում: Այս ամբողջ համապատկերում պարզ է, որ Արցախի հանրապետության ոչնչացումը անկասկած համապատասխանում էր Հավաքական Արևմուտքի շահերին, որովհետև ոչնչացվում էր ռուսական ազդեցության հենակետերից մեկը տարածաշրջանում: Այս բացարձակ ապացուցման կարիք չունեցող իրողությունները հաշվի առնելով պետք է մշակվեն Մեր արտաքին քաղաքականության վեկտորները: Մի երկու շաբաթ առաջ էր եվրոպական մի մեծ ֆորումում Ալիևն ու Մակրոնը ջերմորեն պատառոտում էին ու լիաթոք ծիծաղում: Ամեն ինչ պարզ է: Ի դեպ, բուն Եվրոպայում սերբերը նույնպես դիտարկվում են պրոռուսական ժողովուրդ, դրա համար էլ մինչև օրս արժանանում են հարված հարվածի հետևից: Հիմա էլ գրանտակեր ՀԿ-ներով նոր գունավոր հեղափոխություն են գեներացնում Բելգրադում: Եվ վերջում բոլոր արևմտամետներին, եվրաքվեականներին, վիլսոնասերներին բոցավառ ողջույն և ի գործ: Մնաց երկու կարևոր գործ, դա էլ, որ լինի ամեն ինչ կավարտվի, բայց վախենում եմ բարձրաձայնեմ, չնայած հասկացողները կկռահեն»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
8909:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
11609:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
9409:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
11008:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
213Երեկ, 22:30
