«Նույն փոցխի վրա կանգնելու նուրբ արվեստը». Էդմոն Մարուքյան
![]() 180 Երկուշաբթի, 10 նոյեմբերի, 2025 թ., 15:12 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «Նույն փոցխի վրա կանգնելու նուրբ արվեստը. Առիթ եմ ունեցել արձագանքելու ընդդիմադիր դաշտում շրջանառվող այն թեզին, թե իբր, եթե Փաշինյանը հրապարակի բանակցային փաստաթղթերը, մեծ պայթյուն տեղի կունենա և դա կլինի նրա վերջը։ Կարպիս Փաշոյանի հետ այդ թեմայի շուրջ մանրամասն խոսել ենք Platform փոդքասթի թողարկումներից մեկում, որտեղ ես նշել եմ, որ բացառում եմ նման զարգացումը։ Այնուամենայնիվ, ընդդիմադիր որոշ գործիչներ շարունակում են սխալ խաղադրույքներ անել՝ կարծելով, թե այդ փաստաթղթերի հրապարակումը դառնալու է շրջադարձային իրադարձություն։ Բոլորն էլ գիտեն, որ եղել է խաղաղության պլան, որը մերժվել է Փաշինյանի կողմից, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել 2020 թվականի պատերազմը։ Հայտնի է նաև, որ մինչ այդ խաղաղության պլանը մերժվել է Սերժ Սարգսյանի կողմից՝ նրա իշխանության օրոք։ Այնպես որ՝ այդ հարցում ոչ Փաշինյանի, ոչ էլ Սարգսյանի դիրքը շահեկան չէ։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
3710:48
«Մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7310:36
«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9110:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6210:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
13509:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
14509:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
11809:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
12508:54
