ԱՄՆ-ն թույլատրել է ամերիկյան ապրանքների և տեխնոլոգիաների փոխանցումը Սիրիա

Վաշինգթոնը թույլատրել է ամերիկյան քաղաքացիական ապրանքների և տեխնոլոգիաների փոխանցումը Սիրիա։ Այս մասին հայտարարվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ ամերիկյան արտադրության քաղաքացիական ապրանքների, ինչպես նաև տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման մեծ մասի փոխանցումը Սիրիա թույլատրվել է։
Նոյեմբերի 8-ին Վաշինգթոնը պատժամիջոցների ցանկից հանել է Սիրիայի ժամանակավոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային և ներքին գործերի նախարար Անաս Խաթթաբին։ Առանձին հայտարարության մեջ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ Թոմաս Պիգոտը բացատրել է, որ պատժամիջոցները վերացնելու որոշումը կայացվել է Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո գրանցված առաջընթացի ճանաչմանն ի նշան։
Նոյեմբերի 11-ին ալ-Շարաան Վաշինգթոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Reuters-ը հայտնել է, որ Սիրիայի առաջնորդը Սպիտակ տուն է մտել լրագրողներից և լուսանկարիչներից թաքցված կողային մուտքով, այլ ոչ թե Արևմտյան թևի գլխավոր մուտքով, որտեղ տեղադրված են տեսախցիկներ։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
26519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
24819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
150316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
123715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
163413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
198310.11.2026, 19:37