Տիգրան Ավինյանը 1 օրում 2 մլն դոլար է ծախսել. «Ժողովուրդ»
![]() 241 Երեքշաբթի, 11 նոյեմբերի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ»-ը գրում է. ««Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 754 մլն 690.895 ՀՀ դրամ՝ գրեթե 2 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին, հարցմանն ի պատասխան, հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Armeps.am հարթակից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետարանը «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ, որը խոշոր միջոցառումների կազմակերպումը մենաշնորհի պես իր ձեռքն է վերցրել, կնքել է 332 միլիոն 934 հազար 895 դրամի կամ 865 հազար դոլար արժեքով պայմանագիր միջոցառման կազմակերպման համար։ Ուսումնասիրել ենք Երևանի քաղաքապետարանի պետական գնումները և արձանագրել, որ միջոցառմանը նվագելու համար հարկատուները «Կարեն-Սևակ» խմբին վճարել են 10 մլն 666 հազար դրամ, «Մալխաս ջազ տրիո» բենդի ելույթի համար վճարվել է 1 մլն 269 հազար դրամ, միջոցառման կազմակերպման համար կնքված մեկ այլ պայմանագրով հատկացվել է 53 մլն դրամ: «Նեմրա» բենդին համերգի համար վճարվել է 2 մլն 750 հազար դրամ, «Ռեինկարնացիային»՝ 5 մլն դրամ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին վճարվել է 10 մլն դրամ՝ 55 րոպե նվագելու համար։ Սուրեն Առուստամյանին վճարվել է 1 մլն 160 հազար դրամ ռոք համերգի ընթացքում 30 րոպե նվագելու երգելու համար, Վահագն Հայրապետյան տրիոյի 30 րոպե ելույթն արժեցել է 825 հազար դրամ։ Հաղորդավար Վահե Խանամիրյանին 12:00-21:00-ն ջազ համերգը վարելու համար վճարվել է 834 հազար դրամ։ Արցախի պետական ջազ նվագախմբին հատկացվել է 1 մլն 210 հազար դրամ 30 րոպե ելույթ ունենալու համար։ «Բամբիռ» խմբի 30 րոպե ելույթն արժեցել է 2 մլն դրամ։ Դիանա Աբգարի հրապարակում Բենի Բենասիի 90 րոպեանոց ելույթն արժեցել է 35 մլն 750 հազար դրամ։ Նույն հրապարակում «Թմբաթա» խմբի 30 րոպե ելույթն արժեցել է 1 մլն դրամ։ «Լավ էլի» խմբի 30 րոպեանոց ելույթն արժեցել է 1 մլն 800 հազար դրամ։ 30 րոպե ելույթի համար «Կամի Ֆրենդս» բենդին վճարվել է 2 մլն 300 հազար դրամ։ Սա դեռ ամենը չէ, պայմանագրերի մի մասը «աշխատանք» կամ «ծառայություն» գնման առարկայի անվան տակ աննկատ անցել են պետական գումների հանրագիտարան: Սակայն մի պահ կտրվելով այս թվերից՝ պատկերացնենք, թե այս գումարներով որքան բան կարելի էր անել»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)
12514:12
«Միայն այս գործարքով Երևան քաղաքին հասցվում է շուրջ 60 մլն դրամի վնաս»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
17811:00
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը
23010:04
«ԵԱՏՄ-ն մոտենում է իր վախճանին». Սամսոն Գրիգորյան
31700:36
Տասնհինգ նավ անցել է Հորմուզի նեղուցով
538Երեկ, 00:21
«ՔՊ-ի մոլդովական պատրանքները». Վահե Դավթյան
30713.05.2026, 22:18
«Առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
33813.05.2026, 14:12
Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի սննդի կետերից մեկի արտադրական գործունեությունը
26913.05.2026, 13:06
