«Ահազանգել էին, որ առևտրային բանկերից մեկը իրենց հաշիվներից գումար է քաշել». Արման Եղոյան

ԱԺ-ում դիմելով ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն ասաց. «Հարցս վերաբերում է բանկային համակարգի թվային գործիքներին: Վերջերս հաճախակիացել են ահազանգերն այն մասին, որ մարդկանց անունով վարկեր են ձևակերպվում՝ առանց իրենց իմացության ու եթե նախկինում կապվում էին մարդու հետ, խնդրում կոդ ասել, ինքը պատահմամբ, սխալմամբ ասում էր, վարկը ձևակերպվում էր, հիմա մարդիկ ասում են՝ ընդհանրապես իրենց հետ կապ չեն հաստատել, բայց իրենց անունով վարկեր են ձևակերպվել... Երեկ մեկ ավելի վտանգավոր ահազանգի ականատես եղա. մի քանի հոգի ահազանգել էին, որ առևտրային բանկերից մեկը իրենց հաշիվներից գումար էր քաշել՝ կրկնօրինակելով իրենց իսկ կատարած գնումը և արդեն իսկ վճարված գումարի չափով էլի գումար էր քաշել»: ԿԲ նախագահը խնդրեց ինֆորմացիան փոխանցել իրեն. «Դեպքերը բացառիկ են, իսկ ՀՀ-ում օն լայն վարկ տարեկան տրամադրվում է 600 հազար հատ: Հասկանում եմ, որ ամեն վարկի հետևը կոնկրետ անձ է, դրա համար եմ ասում՝ տվեք տվյալները, որ նայենք»,- նշեց Գալստյանը:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
30903.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
30803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
34603.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
36703.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
30703.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
107102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
39701.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
134801.09.2026, 18:06