«Էլեկտրաէներգիայիս պարտքը կազմում է 25 000 դրամ, այն դեպքում, երբ իմ ծախսը երբեք չի անցել 5-7 հազար դրամը»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուշադրություն․ Անցնող ամսվա էլեկտրաէներգիայիս պարտքը կազմում է շուրջ 25000 դրամ, այն դեպքում, երբ իմ սովորական ծախսը երբեք չի անցել 5–7 հազար դրամը։
Այս թիվը բացարձակապես չի համապատասխանում իմ իրական սպառմանը, և ես պահանջում եմ հստակ պարզաբանում՝ ինչպես է գոյացել այս պարտքը։
Փաստորեն, եթե օբյեկտիվ պատճառով չվճարեմ այս գումարը, կարող եմ մնալ առանց էլեկտրաէներգիայի։ Բոլոր նրանք, ովքեր արձանագրել են նմանատիպ անհասկանալի բարձրացումներ, կապ հաստատել ինձ հետ՝ միասին հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվում։
Հարց եմ ուղղում Ռոմանոս Պետրոսյանին․
․ Ինչպե՞ս կարող է իմ միջին 5-7 հազար դրամ ծախսով բնակարանը մեկ ամսում դառնալ 25 հազար դրամ։
․ Արդյո՞ք հաշվարկման մեխանիզմներում խնդիրներ կան, որոնց մասին չեն բարձրաձայնում։
․ Ինչպե՞ս կարող եմ ես՝ շարքային սպառողս, պաշտպանվել, եթե անգամ պարզել չեմ կարող՝ ճիշտ է հաշվարկը, թե՝ ոչ»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
30903.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
30803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
34603.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
36703.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
30703.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
107102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
39701.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
134801.09.2026, 18:06