37,5 մլն դրամ՝ 5 համայնքներում տոնական տրամադրության համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետարանը սկսել է Ամանորի նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես, քաղաքապետարանը մի քանի պայմանագիր է կնքել մայրաքաղաքի վարչական շրջաններում միցոցառումներ, տոնակատարություններ կազմակերպելու համար։
Այսպիսով՝ Ամանորի կապակցությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պետք է իրականացվեն տարածքների ձեւավորման աշխատանքներ։ Կատարվելու են վարչական շրջանի մի շարք փողոցների ամբողջական լուսավորում և ձեւավորում՝ ապահովելով տարածքների գեղեցիկ, գունազարդ և տոնական տեսք։ Այս ծառայության համար հատկացվել է 12 մլն դրամ։
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Արաբկիր վարչական շրջանի տարածքում նախատեսված է տոնական ձեւավորում. աշխատանքների հստակ կազմակերպման համար անհրաժեշտ է տոնական լուսավորության սարքավորումներ տեղադրել։ Նախատեսված է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նստավայի մուտքի շվաքարանի մետաղական կարկասին ամրացնել արհեստական եղեւնու ճյուղեր, գեղեցիկ լուսաշղթայի տեսքով լուսավորված անձրեւային կաթիլներ: Այս և այլ ծառայությունների համար հատկացվել է 11,9 մլն դրամ։
Քաղաքապետարանը որոշել է, որ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի համար ամանորյա տոների կապակցությամբ նաև անհրաժեշտ է կազմակերպել տոնական միջոցառում-հյուրասիրություն՝ առնվազն 180 անձի համար, որի համար հատկացվել է 2 մլն 668 հազար դրամ։ Ամանորի կապակցությամբ մեկ այլ միջոցառման կազմակերպման համար հատկացվել է 1մլն 998 հազար դրամ։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների համար ամանորյա հյուրասիրություն կազմակերպելու նպատակով կնքվել է 3 մլն 255 հազար դրամ։ Նոր Նորք վարչական շրջանում գործող մոդեռն ոճով բարձրակարգ ռեստորանային համալիրներից մեկում անհրաժեշտ է կազմակերպել հյուրասիրություն՝ 230-ից 250 անձի համար։ Բացի հյուրասիրությունից, եւս 1 մլն 690 հազար դրամ հատկազվել է Նոր Նորք վարչական շրջանում Ամանորյա տոնական համերգ կազմակերպելու համար։
Տարվա ընթացքում աշխատանքային, մասնագիտական ձեռքբերումներ գրանցած Աջափնյակ վարչական շրջանի լավագույն մասնագետներին պարգեւատրման արարողությունը եւ հյուրասիրությունը, վարչական շրջանի շենքում կազմակերպելու համար, հատկացվել է 1 մլն 644 հազար դրամ։
Աջափնյակ վարչական շրջանում ամանորյա տոնական լույսերի վառման համերգ-միջոցառման կազմակերպումը Բուենոս Այրեսի այգու տարածքում, ինչպես պայմանագրում է նշված՝ «ճանաչված, էստրադային մեկ երգչուհու և բարձրակարգ նվագակցողի (DJ) մասնակցությամբ», արժեցել է 1 մլն 444 հազար դրամ։
Ծառայություն մատուցող կազմակերպությունը վարչական շրջանի 320 երեխաների համար ամանորյա միջոցառումների կազմակերպման շրջանակում պետք է տրամադրի տոմսեր՝ Պատանի հանդիսատեսի, Սունդուկյանի, Պարոնյանի կամ Թումանյանի տիկնիկային թատրոնների ներկայացումների համար՝ ամանորյա տոնական ու հեքիաթային թեմաներով: Այս ծառայության համար նախատեսվել է 888 հազար դրամ։
Ամանորյա միջոցառումների կազմակերպման շրջանակում, Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում տեղադրված տոնածառի շուրջ պետք է կազմակերպվի 30-45 րոպե տեւողությամբ տոնական միջոցառում՝ տոնածառի լույսերը վառելու արարողություն՝ պրոֆեսիոնալ վարողի, հայկական էստրադայի հայտնի, ճանաչված կատարողի, սիրված մանկապատանեկան երգի-պարի անսամբլի կամ վոկալ-էստրադային ստուդիայի 5-7 պատանի երգիչների մասնակցությամբ: Ծառայության համար հատկացվել է 1 մլն 497 հազար դրամ։
Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Նոր Նորք, Աջափնյակ, Նուբարաշեն վարչական շրջանում ճաշկերուլթ եւ ամանորյա տոնակատարություն կազմակերպելու համար ՀՀ հպարտ հարկատուների գրպանից ծախսվել մոտ 37,5 մլն դրամ գումար»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
30403.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
30303.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
34103.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
36203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
30503.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
105702.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
39501.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
133501.09.2026, 18:06